416.22
4.82
386.25
+25
Եղանակը Երևանում
Հայ

Լուկաշենկոն, Պուտինն ու Փաշինյանը որոշել են Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գլխավոր խնդիրը

18:33
07 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նշվում է Բելառուսի նախագահի կայքում:

Լուկաշենկոն սկզբից Փաշինյանի, իսկ հետ Պուտինի հետ քննարկել է միջազգային օրակարգի ակտուալ հարցեր, երկկողմ հարաբերություններն ու Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները:

Անդրադառնալով Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությանը՝ առաջնորդները հեռախոսազրույցների ընթացքում ընդգծել են, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գլխավոր խնդիրներից է թույլ չտալ, որպեսզի դրսից Ղազախստան ներթափանցեն ավազակային խմբավորումներ: Որպեսզի այդ երկրի ժողովուրդը՝ ղազախստանցիներն ինքնուրույն կարողանան լուծել իրենց ներքին խնդիրները:

Загружается новость ... "Лево"

Ղազախստանում ստեղծված իրավիճակի մասին

Հունվարի սկզբից բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին Ղազախստանում, Մանգիստաուսկի շրջանի երկու քաղաքների բնակիչներն իրենց բողոքն էին արտահայտում հեղուկ գազի գների կրկնակի թանկացման դեմ: Ալմաթիում հունվարի 4-ին և 5-ին տեղի ունեցան բախումներ ուժայինների հետ, ոստիկանությունը կիրառեց գազ և լուսաձայնային նռնակներ: Ղազախստանի տարածքում անջատվեց ինտերնետը, ժամանակավորապես դադարեցվեց մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը:

Հունվարի 5-ի գիշերը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցրեց մի շարք մարզերում, իսկ հետո նաև Ղազախստանի ամբողջ տարածքում: Հունվարի 5-ին Ղազախստանի կառավարությունը հրաժարական տվեց, Տոկաևը մեղադրեց նրանց նման իրավիճակի ստեղծման մեջ և գլխավորեց Անվտանգության խորհուրդը՝ այդ պաշտոնից հեռացնելով պետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին: Նույն օրը Տոկաևը դիմեց ՀԱՊԿ գործընկերներին՝ խնդրելով աջակցել ճգնաժամի պայմաններում: Հունվարի 6-ին Ղազախստան ուղարկվեցին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի զորակազմերը, որոնց կազմում ներառված են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի Զինված ուժերը:

Հունվարի 7-ին Ղազախստանի իշխանությունները հայտարարեցին ահաբեկչական վտանգի կրիտիկական՝ կարմիր մակարդակ ամբողջ հանրապետության տարածքում: Իրավապահ մարմինները ոչնչացրել են անկարգությունների 26 մասնակցի, ավելի քան 3 հազար մարդ ձերբակալվել է: ՆԳՆ-ի տվյալներով, անկարգությունների հետևանքով մահացել է 18 իրավապահ, տուժել է 748 ոստիկան և Ազգային գվարդիայի զինծառայող:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:57
23 Մայիսի 2023
Մեծ Բրիտանիան հետաքրքրված է տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ ՀՀ–ի հետ. Միացյալ Թագավորության պետնախարարը` Փաշինյանին
Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ
13:29
22 Մայիսի 2023
Հայաստանը ՌԴ–ի հետ հարաբերությունները խզելու կամ ՌԴ–ին դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չի ստանում. Փաշինյան
Դեպք էր տեղի ունեցել, երբ  խաղաղապահի ներկայությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել, ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը, ասաց Փաշինյանը
14:10
19 Մայիսի 2023
Ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. Միրզոյանը` Լավրովին (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Լավրովին հայտարարել է, որ ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. ՎԻԴԵՈ
15:58
18 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ. ՎԻԴԵՈ
13:17
15 Մայիսի 2023
Եվրոպական խորհրդում «ուղղում են կատարել» Ադրբեջանի տարածքի չափսերի մեջ
Եվրոպական խորհրդում «ուղղում են կատարել» Ադրբեջանի տարածքի չափսերի մեջ
11:35
15 Մայիսի 2023
Էրդողանը ստացել է ձայների 49,34%–ը քվեատուփերի 99,86%-ի մշակման արդյունքում. հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50% գումարած մեկ ձայն
Մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` քվեատուփերի 99,86%-ի մշակումից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև տարբերությունը նվազել է մինչև 4,35 տոկոսային կետ
11:17
15 Մայիսի 2023
Կողմերի դիրքորոշումները այս թեմայի շուրջ արդեն շատ մոտ են. Միշելը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան–Ալիև հանդիպումից (ՎԻԴԵՈ)
Կողմերի դիրքորոշումները այս թեմայի շուրջ արդեն շատ մոտ են. Միշելը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան–Ալիև հանդիպումից. ՎԻԴԵՈ
21:35
14 Մայիսի 2023
Հրապարակվել են Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման մանրամասները (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում. ՎԻԴԵՈ
15:59
12 Մայիսի 2023
Բաքվում ոչ թե 33 ռազմագերի կա, այլ հավելյալ առնվազն 80 ռազմագերի. իրավապաշտպան (ՎԻԴԵՈ)
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարելէ, որ Բաքվում ոչ թե 33 ռազմագերի կա, այլ հավելյալ առնվազն 80 ռազմագերի. ՎԻԴԵՈ
15:27
11 Մայիսի 2023
ՌԴ–ն Հայաստանից և Ադրբեջանից զուսպ մոտեցում է ակնկալում նոր սրացման ֆոնին. Կրեմլ
Պեսկովը հայտնել է նաև, որ Պուտինն ու Փաշինյանն առանձնազրույց են ունեցել Մոսկվայում Հաղթանակի օրը Հայաստանի վարչապետի այցի ժամանակ
13:41
09 Մայիսի 2023
ԱԽ քարտուղարն արձագանքել է «Նեմեսիսի» արձանի հարցում Չավուշօղլուի սպառնալիքներին (ՎԻԴԵՈ)
Արմեն Գրիգորյանն արձագանքել է «Նեմեսիսի» արձանի հարցում Չավուշօղլուի սպառնալիքներին. ՎԻԴԵՈ
13:14
08 Մայիսի 2023
Չավուշօղլուն սպառնում է նոր միջոցների դիմել, եթե Երևանում չապամոնտաժվի «Նեմեսիս»-ի հուշարձանը. ԶԼՄ
Չավուշօղլուն սպառնում է նոր միջոցների դիմել, եթե Երևանում չապամոնտաժվի «Նեմեսիս»-ի հուշարձանը. ԶԼՄ