Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը
15:50
28 Սեպտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ–ն։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020թ.–ի նոյեմբերի 9–ի, 2021թ.–ի հունվարի 1–ի և նոյեմբերի 26–ի եռակողմ պայմանավորվածությւնների իրականացման ընթացքը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համապատասխան աշխատանքը։–0–
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ընդգծում է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է և անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել
Արցախի ժողովրդին պատանդ պահելով՝ փորձ կարող է արվել Հայաստանից կտորներ վերցնել, դրա համար Հայաստանը չպետք է գնա դրան։ Արցախի իշխանությունները ինքնուրույն են բանակցում, ասել է Սիմոնյանը
Զախարովան այսօր հայտարարեց, որ Երևանը լավ հնարավորություն է բաց թողել` Մոսկվայում դեկտեմբերի 23–ին Բաքվի հետ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար
Փաշինյանն ասել է, որ ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք Հայաստանում նման զորավարժություններ անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում