Լավրով․ Հայաստանը պետք է լուծի իր խնդիրները հարևան երկրների հետ, այլ ոչ թե դիմի ԵՄ-ին և ԱՄՆ-ին աջակցության համար

14.01.2025, 17:38
«Ես այնքան էլ չեմ հասկանում, երբ երկրները, որոնք հեռու են մեր տարածքից, ավանդույթներից և պատկերացումներից պատմության ոչ գաղութային հարթությունում, հայտարարում են, որ ԵՄ առաքելությունը կապահովի Սյունիքի մարզի անվտանգությունը», – ասել է նա
Լավրով․ Հայաստանը պետք է լուծի իր խնդիրները հարևան երկրների հետ, այլ ոչ թե դիմի ԵՄ-ին և ԱՄՆ-ին աջակցության համար

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևան երկրների հետ, այլ ոչ թե դիմի ԵՄ-ին և ԱՄՆ-ին աջակցության համար, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը.

«Մենք մի օր անխուսափելիորեն կգանք նրան, ինչի մասին հիմա խոսում են Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, այն է, որ տարածաշրջանի երկրները պետք է լուծեն իրենց խնդիրները իրենց անմիջական հարևանների հետ»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցումը ինչպես կարող է ազդել տարածաշրջանի անվտանգության վրա։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նախարարը հավելել է, որ խնդիրներ չի տեսնում արևմտյան երկրների և ԵՄ-ի հետ Հայաստանի շփումների առումով։

«Բայց երբ երկրները, որոնք հեռու են մեր տարածքից, ավանդույթներից և պատկերացումներից պատմության ոչ գաղութային հարթությունում, հայտարարում են, որ ԵՄ առաքելությունը կապահովի Սյունիքի մարզի անվտանգությունը, ես դա այդքան էլ չեմ հասկանում», - եզրափակել է Լավրովը։

«Ես այնքան էլ չեմ հասկանում, երբ երկրները, որոնք հեռու են մեր տարածքից, ավանդույթներից և պատկերացումներից պատմության ոչ գաղութային հարթությունում, հայտարարում են, որ ԵՄ առաքելությունը կապահովի Սյունիքի մարզի անվտանգությունը», – ասել է նա։