«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է, անհրաժեշտ են հրատապ լուծումներ». ԵՄ հատուկ ներկայացուցիչը գալիս է Երևան
23.01.2023,
11:53
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ընդգծում է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է և անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ընդգծում է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է և անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կլաարն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումների համար: Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է և անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել: Անհամբեր սպասում եմ առաջ շարժվելու ճանապարհներ գտնելուն միտված քննարկումներին: ԵՄ-ի նպատակը շարունակում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորումը»,- գրել է Կլաարը:–0–