ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./Նովոստի-Արմենիա/. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը դիմել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին:
Նշենք, որ Սաղաթելյանն այսօր հանրահավաքի ժամանակ դիմել է ՔՊ-ական պատգամավորներին՝ հայտարարելով, որ նրանց մեծ մասը կապ չունի իշխանության հանցագործությունների և որոշումների հետ: «Դուք ունեք պատմական հնարավորություն ձեր սխալն ուղղելու համար: Սա ուղղվելու, հասկանալու և ժողովրդի կողքին կանգնելու ձեր վերջին հնարավորությունն է: Հետո ուշ է լինելու: Հասկացեք և մոտակա մեկ-երկու օրը որոշում կայացրեք», - ասել է Սաղաթելյանը:
«Լսեցի` արագավազ դաշնակը բեմից դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը և ինչ-որ վերջին հնարավորության մասին խոսեց։
Արձանագրենք, որ Իշխանը շատ փոքր ձուկ է խմբակցության հասցեին նման սպառնալիք հնչեցնելու համար, և այդ կապակցությամբ կառաջարկեմ Իշխանին իր խմբակի հետ ներկայանալ մայիսի 3-ի ԱԺ նիստին և առանց ձայնի ու ձեռքերի դողի նույնը կրկնի` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների աչքերին նայելով` որպես վերջին հնարավորություն», - գրել է Հարությունյանը Facebook-յան իր էջում:-0-