412.93
6.77
405.71
+27
Եղանակը Երևանում
Հայ

Իրանը կհակազդի իր սահմանները փոխելու ցանկացած փորձի. Իրանի նախագահը' Փաշինյանի հետ հեռախոսազրույցում

09:50
11 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին և անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր։

ՀՀ վարչապետն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ։ Տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը:

Իրանի նախագահը, անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջադեպերին, հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը առ այն, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ կապերի շուրջ, ընդգծել դրանց սերտացման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել հայ-իրանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ և նշել, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավորինս խթանելու երկու երկրների միջև ապրանքների տարանցումը և զարգացնելու համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում՝ ճանապարհային, էներգետիկ և այլ ուղղություններով։

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին պատմական ու խորն է որակել երկու երկրների փոխհարաբերությունները և ընդգծել հայ-իրանական կայուն տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:04
14 Սեպտեմբերի 2022
ԱՄՆ–ն տեսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի հրետակոծության ծանրակշիռ ապացույցներ. Պետդեպ
Պետդեպից հայտարարում են, որ ԱՄՆ–ն տեսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի հրետակոծության ծանրակշիռ ապացույցներ
10:27
14 Սեպտեմբերի 2022
ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է ԵՄ-ին Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս մղելու փորձերի մեջ
ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է ԵՄ-ին Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս մղելու փորձերի մեջ
15:40
13 Սեպտեմբերի 2022
Հայաստանի նախաձեռնությամբ այսօր ժամը 19։00 տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ
Հայաստանի նախաձեռնությամբ այսօր ժամը 19։00 տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ
14:59
13 Սեպտեմբերի 2022
Ֆրանսիան ՄԱԿ–ի ԱԽ նիստ կգումարի հայ–ադրբեջանական սահմանում իրավիճակի սրացման կապակցությամբ
Ֆրանսիան ՄԱԿ–ի ԱԽ նիստ կգումարի հայ–ադրբեջանական սահմանում իրավիճակի սրացման կապակցությամբ
14:20
13 Սեպտեմբերի 2022
Հայաստանի դիմումի առնչությամբ ՀԱՊԿ-ը կազմակերպել է սահմանային իրավիճակի կարգավորման մեխանիզմների գործարկման աշխատանքները
Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդները և պայմանավորվածությունները
13:06
13 Սեպտեմբերի 2022
ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է որ ՀՀ–ից դիմում է ստացել Ադրբեջանի հետ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում օգնելու խնդրանքով
ՌԴ ԱԳՆ–ն ակնկալում է, որ Ռուսաստանի միջնորդության արդյունքում` Մոսկվայի ժամանակով 9.00-ից հրադադարի մասին ձեռք բերված  համաձայնությունը կիրականացվի ամբողջությամբ
11:52
13 Սեպտեմբերի 2022
Պապիկյանը Շոյգուին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը
Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ
11:02
13 Սեպտեմբերի 2022
Փաշինյանը ԵԽ նախագահին է ներկայացրել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Փաշինյանը ԵԽ նախագահին է ներկայացրել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
02:42
13 Սեպտեմբերի 2022
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
10:24
12 Սեպտեմբերի 2022
Ռուբեն Հախվերդյանը կառաջադրվի Երևանի քաղաքապետի թեկնածու
Ռուբեն Հախվերդյանը կառաջադրվի Երևանի քաղաքապետի թեկնածու
14:53
09 Սեպտեմբերի 2022
Փաշինյանը Պուտինի, Ալիևի և Էրդողանի հետ միասին կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Ուզբեկստանում
Փաշինյանը Պուտինի, Ալիևի և Էրդողանի հետ միասին կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Ուզբեկստանում
13:49
07 Սեպտեմբերի 2022
Կան ուժեր, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. Փաշինյան
Փաշինյանը նշեց, որ կարող է զարմանալի թվալ այն, որ կան ուժեր, որոնք շատ էներգիա են ծախսում, որպեսզի Հայաստանին Մոսկվայում ներկայացնեն որպես արևմտամետ կառավարություն ունեցող երկիր