553.88
6.68
479.18
+11
Եղանակը Երևանում
Հայ

Իրանն առաջ է մղում «Կովկասի միջանցքը»` ի հակադրություն Բաքվի և Անկարայի երազանքների` «Զանգեզուրյան միջանցքի». Ոսկանյան (ՖՈՏՈ)

14:04
07 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Իրանն առաջ է մղում «Կովկասի միջանցքի» ստեղծման նախագիծը` ի հակադրություն և պատասխան Բաքվի և Անկարայի երազանքների, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի», հայտարարեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

«Դատելով Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի վերջին թվիթերյան գրառումից, լուծումներ են գտնվել Հայաստանի տարածքով, ադրբեջանական բաշիբոզուկներին շրջանցելով, իրանական բեռների փոխադրումն իրականացնելու համար և առաջիկայում ամբողջովին փոխվելու են տարածաշրջանային տրանզիտային քարտեզները», – նշել է փորձագետը Facebook–յան իր էջում։

Նա ուշագրավ է համարել այն փաստը, որ փաստացիորեն ի հակադրություն և պատասխան Բաքվի և Անկարայի երազանքների, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի», իրանցի նախարարը գրառման մեջ օգտագործել է «Կովկասի միջանցք» ձևակերպումը, որն ապահովելու է Իրանի ելքը դեպի Սև ծով և Եվրոպա բացառապես Հայաստանի և Վրաստանի տարածքներով։

«Ռոստամ Ղասեմին, առանց անունը հիշատակելու, նաև զգուշացրել է Բաքվի բռնապետին, որ «ոչ մի ուղի Իրանի համար փակ չի մնա»», – նշեց իրանագետը։

Նախօրեին ԱԺ–ում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խոսեց Իրանի և Հնդկաստանի հետ քննարկումների մասին, որոնք վերաբերում են ««Պարսից–ծոց»–Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծին։ 

Հոկտեմբերի 5–ին իրանական ԶԼՄ–ները հայտնեցին, որ Երևան է այցելել Իրանի պատվիրակությունը` ճանապարհների և քաղաքաշինության հարցերով փոխնախարար, տրանսպորտային ենթակառուցվածքի շինարարության և զարգացման ընկերության գլխավոր տնօրեն Խեյրոլլահ Խադեմի գլխավորությամբ։ Այցի նպատակն է քննարկել Հայաստանի տարածքում Իրանի մասնակցությամբ տարանցիկ ճանապարհի կառուցումը` որպես այլընտրանք Գորիս–Կապան ճանապարհին։

Վերջին ամսվա ընթացքում Ադրբեջանը խիստ կանոններ է ներդրել իրանական բեռնատարների նկատմամբ, որոնք երթևեկում են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Ընդ որում, Նորդուզ սահմանակետից մինչև Երևան ձգվող 400կմ–անոց ճանապարհի միայն 20կմ–ն է անցնում Ադրբեջանի տարածքով։ Խոսքը Հայաստանի հարավում գտնվող մայրուղու հատվածի մասին է, որն Արցախյան պատերազմի հետևանքով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանի հարավում շրջանցիկ ճանապարհների երեք հատվածներում մինչև ձմռան սկիզբ կսկսի կառուցվել գրունտային ճանապարհ, ամբողջությամբ ասֆալտապատ ճանապարհը պատրաստ կլինի գարնանը։

Ադրբեջանն ու Թուրքիան նախատեսում են ստեղծել «Զանգեզուրի միջանցքը», որը կապելու է Նախիջևանը Ադրբեջանի հիմնական մասի հետ` հատելով ՀՀ տարածքը։ Այստեղ նախատեսվում է կառուցել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ, բայց Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակում բազմիցս հայտարարել են, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին որևէ ծրագիր չկա և չի կարող լինել։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:24
12 Հոկտեմբերի 2021
Փաշինյանը` Պուտինին.ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված.ՎԻԴԵՈ
18:25
09 Հոկտեմբերի 2021
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են կազմակերպել Փաշինյան–Ալիև հանդիպումը
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարել են, որ պատրաստ են կազմակերպել Փաշինյան–Ալիև հանդիպումը
12:52
06 Հոկտեմբերի 2021
Ադրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը.ԶԼՄ
ԶԼՄ–ները հայտնում են, որ «Ադրբեջենական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու–Նախիջևան–Բաքու ներքին չվերթ կատարելիս հոկտեմբերի 6–ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը
10:47
06 Հոկտեմբերի 2021
Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն Կովկասում տիրող իրավիճակը
Իրանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կարձագանքի «տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը»։
13:36
04 Հոկտեմբերի 2021
«Եթե ՀՀ իշխանությունները լինեին թուրքական գործակալներ, ապա կանեին նույնը՝ իրենց նպատակին հասնելու համար».Քոչարյանը` գործող իշխանությունների մասին (ՎԻԴԵՈ)
«Եթե ՀՀ իշխանությունները լինեին թուրքական գործակալներ, ապա կանեին նույնը, նույն հերթականությամբ՝ իրենց նպատակին հասնելու համար».Քոչարյանը` գործող իշխանությունների մասին.ՎԻԴԵՈ
12:26
04 Հոկտեմբերի 2021
Փաշինյանը մեկնաբանել է Ալիևի հետ հնարավոր հանդիպման ժամկետներն ու վայրը (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Ալիևի հետ հնարավոր հանդիպման ժամկետներն ու վայրը.ՎԻԴԵՈ
12:05
04 Հոկտեմբերի 2021
Guardian–ը հայտնում է Ալիևի մասնակցությամբ կասկածելի գործարքների մասին, որոնք կապված են Եղիսաբեթ II–ի ունեցվածքի հետ
Guardian–ը հայտնում է Ալիևի մասնակցությամբ կասկածելի գործարքների մասին, որոնք կապված են Եղիսաբեթ II–ի ունեցվածքի հետ
20:52
01 Հոկտեմբերի 2021
Միրզոյանը Լավրովի հետ զրույցում վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ վերսկսելու Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը
Միրզոյանը Լավրովի հետ զրույցում վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ վերսկսելու Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը
14:55
01 Հոկտեմբերի 2021
Ընդդիմադիր Հայկ Մամիջանյանին զրկել են ՀՀ պետական կառավարման ակադեմիայում դասավանդելու իրավունքից
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը զրկվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում դասավանդելու իրավունքից
13:39
24 Սեպտեմբերի 2021
Համոզված ենք, որ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է.Գրիգորյանը` Հայաստան–Թուրքիա հարաբերությունների մասին
ԱԽ քարտուղարը նաև մեկնաբանել է այն հարցը, թե հայկական կողմը ի՞նչ նախապայմաններ է միտված բավարարել, որպեսզի Թուրքիայի հետ երկխոսություն սկսի
21:18
23 Սեպտեմբերի 2021
Փաշինյան–Էրդողան հանդիպում նախատեսված չէ.փոխվարչապետ
Պապիկյանը հայտարարել է որ Փաշինյան–Էրդողան հանդիպում նախատեսված չէ
11:11
23 Սեպտեմբերի 2021
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը նոր օրինագծով պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նոր օրինագիծ է ընդունել` պահանջելով Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և քննել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները