ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, նշվում է ՀՀ ԱԳՆ–ի Facebook–յան էջում։
Զարիֆին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մինչ Հայաստան ժամանելը Զարիֆն արդեն եղել է Ադրբեջանում և Ռուսաստանում։–0–
Երևանը կոշտ պատասխանն` Անկարային. որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին