ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի ԱԺ խոսնակ Յաել Բրաուն–Պիվեն Երևանում ճեպազրույցի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե ինչու Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի դեմ։
«Այսօր մենք կարծում ենք, որ ավելի կարևոր է խաղաղ կարգավորումն ու խաղաղ երկխոսության վերականգնումը։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են դրան։ Այսօր կարծում ենք, որ տեղին չէ շարժվել այլ ճանապարհներով, քանի որ խաղաղ կարգավորման և երկխոսության ճանապարհն ամբողջությամբ սպառված չէ, դեռևս ամեն ինչ փորձված չէ։ Մեր էներգիան 100%–ով ուղղված է այդ կարգավորմանը», – ասել է Բրաուն–Պիվեն։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում