Ի՞նչ օգնություն է առաջարկում ՀԱՊԿ-ը Հայաստանին. գլխավոր քարտուղարը մանրամասնել է (ՎԻԴԵՈ)
12:46
28 Նոյեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի Ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ամփոփել է Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները, գնահատել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը և խոսել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին առաջարկվող օգնության համալիր միջոցառումների մասին։
«Եթե այնորեն գնահատենք իրավիճակին Կովկասյան տարածաշրջանում, ապա այն միտումները, որոնք այժմ ձևավորվում են այնտեղ, ներշնչում են զգուշավոր լավատեսություն», - ասել է նա:
Զասը նշել է, որ բոլոր մասնակիցները նպատակաուղղված են տարածաշրջանում խաղաղության հասնելուն և հայտարարել, որ տարածաշրջանի երկրները գնում են խաղաղության պայմանագրի ստորագրման, գոյություն ունեցող սահմանների իրավաբանական ձևակերպման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ճանապարհով։
«Բայց մյուս կողմից իրավիճակը դյուրին չէ, առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Այնտեղ գրեթե ամեն օր կրակոցներ են գրանցվում։ Երեկ մենք այնտեղ էինք, միջոցառում էինք անցկացնում (ՀԱՊԿ գագաթնաժողովը Երևանում, խմբ.), նշանակություն չունի, ամեն դեպքում փոխհրաձգություններ էին գրանցվում։ Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին առաջարկվող օգնության համալիր միջոցառումներին, կան տարբեր միջոցառումներ՝ և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ առաքելության ուղարկում սահման, որն իրականում կգնահատի այնտեղ տիրող իրավիճակը, աջակցել են բոլոր պետություններից», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Զասի խոսքով,միակ բանը, որին չի հաջողվել հասնել, «այնտեղ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է»։
Նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով հիմնական քննարկումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարվում է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին հռչակագրերը» նախագիծը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիան:-0-
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը