+13
Եղանակը Երևանում
Հայ

Ի՞նչ միջոցառումներ են իրականացվել ՀՀ–ԵՄ համաձայնագրի շրջանակում ու որո՞նք են ընթացքի մեջ.փոխնախարարը մանրամասնում է

20:11
11 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը բոլոր ոլորտներում համակողմանի անդրադառնում է մեր ազգային ռեֆորմի օրակարգին՝ սկսած տնտեսությունից մինչև արդարատադություն, մարդու իրավունքներ և այլն:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ համաձայնագիրն էականորեն ազդում է երկրի ժողովրդավարական զարգացման, ինստիտուտների կայունացման ու զարգացման վրա: Սակայն այս ամենն ընդամենը հովանոցային կարգավորումներ են:

«Եվ դրա ներքո մեր պետութան դեպքում գործում են հենց ոլորտային բարեփոխումների ռազմավարությունները, գործողությունների ծրագրերը, որոնց իրագործումը ներդաշնակվում է համաձայնագրի իրականացման հետ: Այսինքն համաձայնագիրը տալիս է առաջարկ, իսկ իրականացնելու միջոցներն արդեն ներպետական խնդիր է»,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց նաև, որ համաձայնագիրը չի խառնվում ներպետական գործերի մեջ այնքան, որ սահմանի, թե պետությունը որ դրույթն ինչպես փոխի: Այսինքն համաձայնագիրն արձանագրում է նպատակը՝ ինչպես ստեղծել առավել ժողովրդավարական ընտրական համակարգեր:

«Հիմա այս առավել ժողովրդավարական ընտրական համակարգի նպատակը մի երկրի դեպքում հնարավոր է հասնել այլ ճանապարհով, մյուս երկրի դեպքում մեկ այլ կերպ: Տվյալ դեպքում մենք պետք է տեսնենք, թե որն է ժողովրդի պահանջը, և ինչն է պետք փոխել, որպեսզի ժողովրդի պահանջը բավարարվի»,-ասաց արդարադատության նախարարի առաջին տեղակալը:

Մասնագետը ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի իրականացման ընթացքը համարեց դրական՝ դիտարկելով նաև այն բոլոր մարտահրավերները՝ համավարակ, պատերազմ, որոնց իրականացման ընթացքում Հայաստանը ևս հանդիպել է իր ճանապարհին:

«Եվ պետք է վստահեցնեմ, որ եվրոպական գործընկերների հետ մենք ունենք նույնական ընկալում, որ ամենակարևորը մեր ժողովրդավարության օրակարգից որևէ կերպ պետք է չշեղվենք: Նախարարությունը ունի համաձայնագիր, որի ներքո՝ վարչապետի որոշմանմբ, հաստատվել է իրականացման ճանապարհային քարտեզ: Եվ այդ քարտեզում մենք ունենք տարիների պլանավորում, որովհետև այն օպերացիոն փաստաթուղթ է, այսինքն՝ որ փոփոխությունը ինչ ժամանակահատվածում և ով պետք է իրականացնի»,-ընդգծեց մասնագետը:

Նրա խոսքով՝ 2019թ.-ից սկսած ունեցել են մի քանի ռազմավարական փաստաթղթերի մշակման և ընդունման պահանջ: Առաջինը՝ դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունն էր, մյուսը՝ հակակոռուպցիոնը, հաջորդն էլ՝ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունն էր, որոնք ընդունվել են հենց 2019-ին:

«Իսկ 2020 թ.-ին ունեինք 3 միջոցառումներ, որոնք չէինք հասցրել իրականացնել, բայց իրականացրինք 2021 թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում: Առաջինը վերաբերում էր քրեական նոր դատավարության օրենսգրքերի ընդունմանը, որոնք մենք հաստատեցինք ապրիլ-մայիս ամիսներին: Մյուս միջոցառումը՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ամրապնդումն էր և հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը: Իսկ հաջորդ ուշացած միջոցառումը պարեկային շրջիկ ծառայության ստեղծումն էր, որը կրկին հաջողվեց Երևանում գործարկել: Կարող եմ ասել, որ բավական լավ փուլում ենք այժմ»,-ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ 2019 թ.-ին դատավոների բարեվարքության ստուգման մեխանիզմ է ներդրվել: Այսինքն ինչպես գործող, այնպես էլ նոր թեկնածու դատավորների, դատախազների, քննիչների գույքային դրության ստուգում է իրականցվում, որը կատարվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կոնկրետ մշակված մեթոդաբանությամբ:

«Չնայած այս ամենին, կարծում եմ՝ մենք դեռ բավական երկար ճանապարհ ունենք որպես պետություն ժողովրդավարացման համար: Եվրոպական միության հետ մեր համագործակցության թիրախում է նաև հենց մեր ազգային ռազմավարությունը մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված, որտեղ ամենակարևոր կետում են դրված խտրականության բացառման օրակարգը, ատելության խոսքի կարգավորումները, որոնք էլի հանձնառություն ենք ստանձնել, որ պարտադիր իրականացնենք»,-նշեց արդարադատության նախարարի առաջին տեղակալը:

Նա նաև հավելեց, որ առաջիկայում կա իրավահավասարության մասին նախագիծ և մի շարք այլ նախագծերի փաթեթ, որոնք ճանապարհային քարտեզի շրջանակներում հանձ են առել իրականացնել մինչև 2026 թ.:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների