638.75
7.08
525.76
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Հայաստանում քաղաքական իրավիճակի սրացում և ճգնաժամի խորացում. ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում. վարչապետի խոսնակը` մոսկովյան հանդիպման օրակարգի մասին

15:03
10 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ներկայացրել է վաղը Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգը։ 

Նշենք, որ վաղը Մոսկվայում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ 

Ինչպես նշել է Գևորգյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: 

Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: 

«Այցի շրջանակում վարչապետը նաեւ առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ: Նշեմ, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ: Ադրբեջանական կողմը և հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որեւևէ դրույթ: Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը և հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը», – նշել է Գևորգյանը Facebook–յան իր էջում: 

Նա ընդգծել է նաև, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որևէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: 

«Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում», – նշել է Գևորգյանը:–0–

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:15
24 Փետրվարի 2021
Ռուսաստանում Փաշինյանին մեղադրում են ստելու և ոչ կոմպետենտ լինելու մեջ (ՎԻԴԵՈ)
«Իսկանդերի» թեման ծո, Ռուսաստանում Փաշինյանին մեղադրում են ստելու և ոչ կոմպետենտ լինելու մեջ. ՎԻԴԵՈ
13:22
20 Փետրվարի 2021
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել նախօրեին տեղի ունեցած ձերբակալությունների կապակցությամբ
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել նախօրեին տեղի ունեցած ձերբակալությունների կապակցությամբ
16:28
19 Փետրվարի 2021
ՄԻԵԴ–ն անընդունելի է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը
ՄԻԵԴ–ն անընդունելի է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը
20:42
15 Փետրվարի 2021
Երևանը պատասխանել է Ալիևին. ՀՀ–ի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության ներքո
Երևանը պատասխանել է Ալիևին. ՀՀ–ի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության ներքո
19:36
12 Փետրվարի 2021
Կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի երկրորդ հանդիպումը
Կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի երկրորդ հանդիպումը
21:57
11 Փետրվարի 2021
Զախարովան անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ավետարանոցում Մեծ Հայրենականին նվիրված հուշարձանի պղծմանը
Զախարովան անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ավետարանոցում Մեծ Հայրենականին նվիրված հուշարձանի պղծմանը
19:25
10 Փետրվարի 2021
Աբխազիան առաջարկել է Ռուսաստանին բացել երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի հետ
Աբխազիան հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել իր տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին
18:47
10 Փետրվարի 2021
ԱԳ նախարար. այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ
ՀՀ ԱԳ արարը հայտարարել է, որ այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ
19:36
09 Փետրվարի 2021
Ադրբեջանի ԶԼՄ–ները նախաձեռնել են ՀՀ ՄԻՊ–ի դեմ կազմակերպված հարձակումներ, որոնց ներգրավված են նաև Ադրբեջանի պատգամավորներ (ՖՈՏՈ)
Ադրբեջանի ԶԼՄ–ները նախաձեռնել են ՀՀ ՄԻՊ–ի դեմ կազմակերպված հարձակումներ, որոնց ներգրավված են նաև Ադրբեջանի պատգամավորներ. ՖՈՏՈ
19:28
05 Փետրվարի 2021
Ավինյանն ընդունել է ՀՀ–ում Իրանի դեսպանին, քննարկվել են «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցեր
Ավինյանն ընդունել է ՀՀ–ում Իրանի դեսպանին, քննարկվել են «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցեր
21:49
03 Փետրվարի 2021
Մակրոնը ռուսերեն է մեկնաբանել ընդդիմադիր գործիչ Նավալնիի դատավճիռը (ՖՈՏՈ)
Մակրոնը ռուսերեն է մեկնաբանել ընդդիմադիր գործիչ Նավալնիի դատավճիռը. ՖՈՏՈ
15:15
03 Փետրվարի 2021
Երևանն` Անկարային. որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին
Երևանը կոշտ պատասխանն` Անկարային. որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին