Հայկական պատվիրակությունը Մոսկվայում կքննարկի ՀՀ–ում ռուսական ռազմակայանի գործունեության հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի ստորագրել է որոշում հայկական պատվիրակությանը հունիսի 26–ից մինչև հուլիսի 1–ը Մոսկվա գործուղելու մասին։
Ինչպես նշվում է վարչապետի որոշման մեջ, պատվիրակությունը կմեկնի Մոսկվա Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին հանձնարարվում է րծուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:–0–