Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերջապես հասնեն խաղաղության․ Ֆրանսիայի ԱԳ նախարար (ՎԻԴԵՈ)

22.01.2024, 10:31
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերջապես հասնեն խաղաղության․ ՎԻԴԵՈ
Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերջապես հասնեն խաղաղության․ Ֆրանսիայի ԱԳ նախարար (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին ուղղված իր տարեսկզբյան ուղերձում առանձնահատուկ անդրադարձել է Հայաստանին։

Այս մասին հայտնում է ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանությունը։

Սեժուրնեն մասնավորապես նշել է, որ Հարավային Կովկասում Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին։

«Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերջապես հասնեն խաղաղության։ Խաղաղություն, որը կլինի արդար և երկարատև, հիմնված միջազգային իրավունքի, երկու երկրների տարածքային ամբողջականության հարգման վրա։ Այս տարածաշրջանի ժողովուրդները պետք է կարողանան արժանապատվորեն ապրել, և նրանց պատմությունը, հիշողությունը և մշակույթը պետք է հարգվեն», – նշել է նա։–0–