429.54
5.77
396.25
-7
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը 100 խաղաղապահ է ուղարկել Ղազախստան (ՖՈՏՈ)

15:49
07 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ 7 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հիմք ընդունելով  ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ որոշումը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին պայմանագրի դրույթներին համաձայն, ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող), hաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

армянские миротворцы_Казахстан.jpg

Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ:

армянские миротворцы_Казахстан.jpg

Ղազախստանում ստեղծված իրավիճակի մասին

Հունվարի սկզբից բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին Ղազախստանում, Մանգիստաուսկի շրջանի երկու քաղաքների բնակիչներն իրենց բողոքն էին արտահայտում հեղուկ գազի գների կրկնակի թանկացման դեմ: Ալմաթիում հունվարի 4-ին և 5-ին տեղի ունեցան բախումներ ուժայինների հետ, ոստիկանությունը կիրառեց գազ և լուսաձայնային նռնակներ: Ղազախստանի տարածքում անջատվեց ինտերնետը, ժամանակավորապես դադարեցվեց մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը:

армянские миротворцы_Казахстан.jpg

Հունվարի 5-ի գիշերը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցրեց մի շարք մարզերում, իսկ հետո նաև Ղազախստանի ամբողջ տարածքում: Հունվարի 5-ին Ղազախստանի կառավարությունը հրաժարական տվեց, Տոկաևը մեղադրեց նրանց նման իրավիճակի ստեղծման մեջ և գլխավորեց Անվտանգության խորհուրդը՝ այդ պաշտոնից հեռացնելով պետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին: Նույն օրը Տոկաևը դիմեց ՀԱՊԿ գործընկերներին՝ խնդրելով աջակցել ճգնաժամի պայմաններում: Հունվարի 6-ին Ղազախստան ուղարկվեցին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի զորակազմերը, որոնց կազմում ներառված են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի Զինված ուժերը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:51
19 Հունվարի 2023
Արցախի ներկայացուցիչները կհրավիրվեն Կանադայի խորհրդարան Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցով քննարկմանը մասնակցելու համար
Արցախի ներկայացուցիչները կհրավիրվեն Կանադայի խորհրդարան Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցով քննարկմանը մասնակցելու համար
14:06
13 Հունվարի 2023
Ինչու՞ Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի դեմ. Ֆրանսիայի ԱԺ նախագահն արձագանքել է
Ֆրանսիայի ԱԺ խոսնակը պատասխանել է այն հարցին, թե ինչու Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի դեմ
11:18
13 Հունվարի 2023
Հայաստա՞նն է փակել Լաչինի միջանցքը, Հայաստանը ինչի՞ հաշվին վարի այդ բանակցությունները. Ալեն Սիմոնյան
Արցախի ժողովրդին պատանդ պահելով՝ փորձ կարող է արվել Հայաստանից կտորներ վերցնել,  դրա համար Հայաստանը չպետք է գնա դրան։ Արցախի իշխանությունները ինքնուրույն են բանակցում, ասել է Սիմոնյանը
15:33
12 Հունվարի 2023
ՌԴ ԱԳՆ. «Ռուսական խաղաղապահների դեմ սադրանքները կարող են վնասել հայ–ադրբեջանական կարգավորմանը»
ՌԴ ԱԳՆ–ից հայտարարել են, որ ռուսական խաղաղապահների դեմ սադրանքները կարող են վնասել հայ–ադրբեջանական կարգավորմանը
14:58
12 Հունվարի 2023
Երևանը լավ հնարավորություն է բաց թողել` Մոսկվայում դեկտեմբերի 23–ին Բաքվի հետ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար. Զախարովա
Զախարովան այսօր հայտարարեց, որ Երևանը լավ հնարավորություն է բաց թողել` Մոսկվայում դեկտեմբերի 23–ին Բաքվի հետ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար
13:56
10 Հունվարի 2023
ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում սպառնալիքնե՞ր է ստեղծում Հայաստանի անվտանգության համար. Փաշինյանը մեկնաբանել է
Փաշինյանն անդրադարձել է այն թեզին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար
13:22
10 Հունվարի 2023
ՀՀ–ում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում. Փաշինյան
Փաշինյանն ասել է, որ ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք Հայաստանում նման զորավարժություններ անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում
09:22
07 Հունվարի 2023
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը կոչ է արել Ադրբեջանին և ՌԴ-ին անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը կոչով դիմել է Ադրբեջանին և ՌԴ-ին
14:29
04 Հունվարի 2023
Crisis Group-ը կանխատեսում է հայ-ադրբեջանական նոր պատերազմ 2023թ.-ին
International Crisis Group կազմակերպությունը կանխատեսում է հայ-ադրբեջանական նոր պատերազմ 2023թ.-ին
13:30
29 Դեկտեմբերի 2022
Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում. Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը  հերթական  ռազմական սադրանքն է պատրաստում
15:12
28 Դեկտեմբերի 2022
ԱԺԲ-ն սպառնում է շրջափակել Գյումրու 102-րդ ռազմաբազան, եթե Լաչինի միջանցքը չբացվի
ԱԺԲ-ն սպառնում է շրջափակել Գյումրու 102-րդ ռազմաբազան, եթե Լաչինի միջանցքը չբացվի
13:13
28 Դեկտեմբերի 2022
ՌԴ-ի կողմից ուղիղ ստիպելու մասին չեմ կարող ասել, բայց «կան նպատակներ և ցանկություններ». Անդրանիկ Քոչարյանը՝ Միութենական պետություն ՀՀ-ին ներգրավվելու մասին
Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանել է շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Հայաստանին փորձում են ստիպել մուտք գործել Ռուսաստան-Բելառուս միութենական պետություն