Հայաստանն ուզում է լինել ոչ թե պատնեշ, այլ կամուրջ մեր հարևան երկրների միջև․ Միրզոյան

08.01.2025, 15:07
Մենք ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, այլ՝ կամուրջ այլ պետությունների, մեր հարևան երկրների միջև, հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը
Հայաստանն ուզում է լինել ոչ թե պատնեշ, այլ կամուրջ մեր հարևան երկրների միջև․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․  Մենք ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, այլ՝ կամուրջ այլ պետությունների, մեր հարևան երկրների միջև, հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը։

«Հայաստանը չի էլ ուզում և չի էլ պատրաստվում, շահեկան էլ չի լինել պատնեշ, մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ բոլոր երկրներն ուզում են հարաբերություններ, առևտուր, շարժ ունենալ մնացած բոլոր երկրների հետ։ Սա բխում է պետությունների կենսական շահերից։ Մենք ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, այլ՝ կամուրջ այլ պետությունների, մեր հարևան երկրների միջև», – ասաց Միրզոյանն այսօր ասուլիսի ժամանակ։

Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը խաղաղություն և համագործակցություն է ցանկանում Հարավային Կովկասում, և «Հայաստանը չպետք է խանգարի մեզ, չպետք է աշխարհաքաղաքական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։ 

Միրզոյանը նշեց, որ Հայաստանն ուզում է լինել ոչ թե սեպ, այլ՝ կապող օղակ, կամուրջ ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև հեռավոր երկրների համար՝ տրամադրելով, օրինակ, դիվանագիտական ծառայություններ։