571.39
6.68
484.93
+18
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանն ամբողջովին պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթացին և սպասում է Ադրբեջանի արձագանքին.ԱԽ քարտուղար

12:34
30 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ամբողջովին պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթացին և սպասում է Ադրբեջանի արձագանքին, հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք պատրաստ ենք սահմանազատման և սահմանագծման գործընթացին։ Երևի նկատել եք, որ Ադրբեջանը սկզբից խոսելով սրա մասին` այժմ գրեթե չի խոսում սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին։ Հայաստանն այս առումով ամբողջովին պատրաստ է և սպասում է Ադրբեջանի արձագանքին», – ասել է նա «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում։ 

Գրիգորյանը նշել է, որ սահմանապահ զորքերին սահմանի պատասխանատվության հանձնումը հնարավոր է, երբ սահմանազատման, սահմանագծման գործընթաց կսկսվի և ամբողջովին սահմանը հստակ կլինի։

«Սահմանապահ զորքերը այս պահին վերահսկում են Տեղ գյուղից դեպի հարավ` այսինքն մինչև Արաքս գետ ամբողջ սահմանային գիծը, և այդ առումով քանի որ այնտեղ որոշակի չափով հստակություններ կան, մենք կարողացել ենք այդ մասում տեղակայել սահմանապահ զորքերը, մնացած մասերում դա հնարավոր է լինելու, երբ սահմանազատման և սահմանագծման գործընթաց լինի», – պարզաբանել է նա։

Արտաքին հետախուզական ծառայության մասին

Գրիգորյանը նաև անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջերս արված հայտարարությանն այն մասին, որ Հայաստանում նախատեսվում է ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն։

ԱԽ քարտուղարը նշել է, որ Արտաքին հետախուզական ծառայություն Հայաստանը մինչ այսօր էլ ունեցել է, որը գործել է ԱԱԾ–ի կառույցի ներսում։

«Աշխարհի գրեթե բոլոր երկրները կամ գրեթե մեծամասնությունն անցում են կատարել այն համակարգին, որտեղ ԱԱԾ–ն և Արտաքին հետախուզական ծառայությունը տարբեր ծառայություններ են, տարբեր գերատեսչություններ են, նաև հետախուզական գործունեության կարևորությունը հաշվի առնելով` անհրաժեշտություն կա այդ գործունեությանն ինստիտուցիոնալ ստատուս տալ, և այդ առումով մենք համարում ենք, որ կա այդպիսի առանձին կառույց ստեղծելու անհրաժեշտություն», – ասել է նա։

Պատասխանելով ան հարցին, թե ինչի նման գերատեսչության առկայության դեպքում հայկական կողմին ինչու ժամանակին չեն զգուշացրել, որ  ենթադրենք պատերազմ կարող է սկսվել սեպտեմբերի վերջին` Գրիգորյանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, ունենալով աշխարհի հզորագույն հետախուզական ծառայություններից մեկը, 2001թ.–ի սեպտեմբերի 11–ի մասին հստակ ինֆորմացիա և կանխարգելման գործողությունների հնարավորություն չի ունեցել։

«Մենք արձանագրում ենք, որ էդպիսի խնդիր ունեցել ենք, նաև որպեսզի հետագայում մենք կարողանանք մեր կարողություններն ավելացնել անվտանգության սպառնալիքները գնահատելու մասով, որոշում ենք կայացրել, որ էսպիսի կառույց ստեղծենք, բայց սա միայն կարելի է ասել արտաքին հետախուզության խնդիր չի, սա ընդհանուր հետախուզական համայնքի խնդիր է, որպեսզի անվտանգության բոլոր կառույցները կարողանան շարունակական սպառնալիքների գնահատում կատարել, և դրա միջոցով նաև կարողանան կանխարգելիչ գործողությունների առաջարկություններ ներկայացնել», – ասել է Գրիգորյանը։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:57
20 Սեպտեմբերի 2021
«Հայաստանը շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ».Փաշինյանը` ՌԴ փոխվարչապետին (ՎԻԴԵՈ)
«Հայաստանը շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ».Փաշինյանը` ՌԴ փոխվարչապետին.ՎԻԴԵՈ
16:30
19 Սեպտեմբերի 2021
Էրդողանի խոսքով` Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել
Էրդողանը հայտարարել է, որ Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել
10:57
17 Սեպտեմբերի 2021
Հայաստանն Ադրբեջանի դեմ գանգատ է ներկայացրել ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարան
Հայաստանը ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարան գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ
12:37
15 Սեպտեմբերի 2021
ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդատվական և գործադիր մարմինների հերթական նիստերը կկայանան Հայաստանում
ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդատվական և գործադիր մարմինների հերթական նիստերը կկայանան Հայաստանում  
15:23
13 Սեպտեմբերի 2021
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանում է
«Լավ է վերադառնալ Հայաստան».Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանում է
12:00
09 Սեպտեմբերի 2021
Հայաստանում բնակվող կամ ժամանակավորապես գտնվող ՌԴ քաղաքացիները կարող են մասնակցել Պետական Դումայի ընտրություններին
ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը հրապարակել է տեղեկատվություն Պետական Դումայի ընտրություններին մասնակցելու մասին
10:14
03 Սեպտեմբերի 2021
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը. Զախարովա
Զախարովան ասում է' ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը
15:50
31 Օգոստոսի 2021
Ցանկանում ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ՝ ելնելով մեր քաղաքացիների, մեր փոխգործակցության շահերից. կայացել է Լավրով–Միրզոյան հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Ցանկանում ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ՝ ելնելով մեր քաղաքացիների, մեր փոխգործակցության շահերից. կայացել է Լավրով–Միրզոյան հանդիպումը.ՎԻԴԵՈ
10:51
30 Օգոստոսի 2021
ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվայում կհանդիպի Լավրովի և Զասի հետ
ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվայում կհանդիպի Լավրովի և Զասի հետ, ի՞նչ են քննարկելու
12:21
27 Օգոստոսի 2021
«Դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք».Փաշինյանը որոշակի դրական ազդակներ է տեսնում Թուրքիայի կողմից (ՎԻԴԵՈ)
«Դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք».Փաշինյանը որոշակի դրական ազդակներ է տեսնում Թուրքիայի կողմից.ՎԻԴԵՈ
15:57
20 Օգոստոսի 2021
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին ու հրավիրել Մոսկվա
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին ու հրավիրել Մոսկվա նրան հարմար ժամկետներում
11:51
11 Օգոստոսի 2021
Համացանցում իսկական սկանդալ է Բելառուսում Ադրբեջանի նախկին դեսպանի «խոզային» հայտարարությունների պատճառով (ՎԻԴԵՈ)
Բելառուսում Ադրբեջանի նախկին դեսպանի «խոզային» հայտարարություններն իսկական սկանդալ են առաջացրել.ՎԻԴԵՈ