Հայաստանին երբեք չեն ճնշել որևէ ձևով մասնակցել Ուկրաինայում պատերազմին․ Միրզոյան

09.12.2024, 21:06
Հայաստանին երբեք չեն առաջարկել, չեն ճնշել որևէ ձևով մասնակցել Ուկրաինայում պատերազմին, հայտարարել է Արարատ Միրզոյանը
Հայաստանին երբեք չեն ճնշել որևէ ձևով մասնակցել Ուկրաինայում պատերազմին․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանին երբեք չեն առաջարկել, չեն ճնշել որևէ ձևով մասնակցել Ուկրաինայում պատերազմին։

Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիա այցի շրջանակում  «Lännen Media» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Լրագրողը հարցրել է, թե որքանո՞վ է Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը համատեղելի եվրոպական նպատակների հետ: Կարո՞ղ է արդյոք Հայաստանը ենթարկվել ճնշման՝ մասնակցելու Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ։

«Անկեղծ ասած, մեզ երբեք չեն առաջարկել, չեն ճնշել և չեն ակնկալել որևէ ձևով մասնակցել Ուկրաինայում պատերազմին: Նման փորձ չի եղել», – պատասխանել է Միրզոյանը։