Հայաստանի վերածումը գազի տարանցիկ երկրի լուրջ հարված կդառնա Ադրբեջանի համար. դեսպան

02.03.2019, 11:59
Նավասարդյանի խոսքով, Հայաստանի վերածումը գազի տարանցիկ երկրի լուրջ հարված կդառնա Ադրբեջանի համար։
Հայաստանի վերածումը գազի տարանցիկ երկրի լուրջ հարված կդառնա Ադրբեջանի համար. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վերածումը գազի տարանցիկ երկրի կդառնա տնտեսական և աշխարհաքաղաքական լուրջ հարված Ադրբեջանի համար, նախօրեին ասուլիսի ժամանակ ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Իրանի նախագահ Հասն Ռոուհանին փետրվարի 27–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Իրանը պատրաստ է ավելացնել գազի մատակարարման ծավալները Հայաստան, ինչպես նաև դեպի Վրաստան գազի արտահանման եռակողմ համագործակցության։

«Եթե դա տեղի ունենա, ապա հնարավոր կդառնա ոչ միայն տարածաշրջանի աշխարաքաղաքական պատկերի, այլև հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերությունների փոփոխությունը», – ասաց Նավասարդյանը։

Նա նշեց, որ դատելով վերջին օրերին Փաշինյանի` Իրան կատարած պաշտոնական այցի արձագանքներից` Ադրբեջանը հուսալքված վիճակում է։

Ինչ վերաբերում է գազի տարանցման նախագծի իրականացմանը, ապա, Նավասարդյանի խոսքով, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չէր հայտարարի նախագծի մասին, եթե իրականացված չլիներ նախնական աշխատանք Ռուսաստանի և Վրաստանի հետ։

«Դա, իհարկե, այն հարցը չէ, որը կլուծվի վաղը կամ այն մյուս օրը, պետք է ընթանա երկարատև բանակցային գործընթաց, քանի որ կան գների, ԱՄՆ–ի հետ հարաբերությունների հարցեր, աշխարհաքաղաքական խնդիրներ», – ասաց Նավասարդյանը։–0–