Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն առաջնահերթություն է մնում. ԱՄՆ պետքարտուղարություն
08.11.2023,
09:49
Բացի այն ամենից, ինչ կատարվում է միջազգային հարթակում, այս երկու երկրների միջև խաղաղությունը մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար շարունակում է առաջնահերթություն մնալ, նշել են Պետքարտուղարությունից

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է ԱՄՆ-ի համար առաջնահերթություն մնալ: Նման հայտարարություն արել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը, հաղորդում է «Առաջին լրատվականը»:
«Բացի այն ամենից, ինչ կատարվում է միջազգային հարթակում, այս երկու երկրների միջև խաղաղությունը մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար շարունակում է առաջնահերթություն մնալ: Պետդեպը շարունակելու է զբաղվել այս հարցով»,- ասել է նա:–0–