ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հինգշաբթի ճեպազրույցում ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի երկու տեքստ. մեկն առաջարկել է Մոսկվան, իսկ Երևանն ու Բաքուն աշխատում են մյուսի վրա։
«Միայն կա երկու տեքստ, մեկն առաջարկել է Ռուսաստանը, մյուսը՝ Ադրբեջանը: Արևմուտքը որևէ տեքստ մեզ չի առաջարկել: Արևմուտքը փորձել է միջավայր ստեղծել բանակցության համար: Մոսկվան ևս այդպիսի միջավայր փորձում է ստեղծել: Մեսիջները, որ երկու կողմից ստացել ենք, կարևոր է, որ մենք խաղաղության հասնենք: Հայաստանն ու Ադրբեջանն են հիմնական շահառուն, պետք է փորձեն աշխատել այս ուղղությամբ», - ասաց նա:
Երևանի և Բաքվի առաջարկների ու խաղաղ բանակցությունների նախապատրաստման մասին
Այս տարվա գարնանը միջնորդները Հայաստանին են ներկայացրել Ադրբեջանի առաջարկները երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման հինգ հիմնական սկզբունքների շուրջ: Դրանք, մասնավորապես, ներառում են, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, պետությունների կողմից միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և ապագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորություն, ձեռնպահ մնալ միջազգային հարաբերություններում միմյանց անվտանգության սպառնալիքից, պետական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա և դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տրանսպորտային կապերի բացում և այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում:
Դրան ի պատասխան՝ հայկական կողմը հրապարակել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման իր 6 կետերը: Դրանցից մեկն այն է, որ «հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման հարցերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը»: Հայկական կողմի կետերն անդրադառնում են այնպիսի հարցերին, ինչպիսիք են տարածքային պահանջները, Արցախի հայերի երաշխիքները, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունները, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները:
Հայկական կողմի մոտեցումն այն է, որ այս երկու փաթեթները (5+6) պետք է միավորել և սկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ՝ ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ լուծումը գտնելու համար:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում