Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության փաստաթուղթ չի լինելու․ Արցախի նախկին պետնախարար

26.12.2024, 16:14
Լավագույն դեպքում դա կլինի փաստաթուղթ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կամ կարգավորման մասին, բայց ոչ ավելին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության փաստաթուղթ չի լինելու․ Արցախի նախկին պետնախարար

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության փաստաթուղթ չի լինելու, հայտարարեց Արցախի նախկին պետնախարար և նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Այդ հնարավոր փաստաթուղթը չի կարող լինել խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր։ Լավագույն դեպքում դա կլինի փաստաթուղթ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կամ կարգավորման մասին, բայց ոչ ավելին», - նշեց Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագիրը ենթադրում է փաստաթուղթ, որտեղ կքննարկվեն և կլուծվեն հակամարտության բոլոր հիմնական բաղադրիչները։

«Այս հակամարտության հիմնական բոլոր հարցերին պետք է անդրադառնալ սկզբունքային մակարդակում ։Գերիների հարցն ամենամանր հարցերից է։ Այն լուծելն ամենահեշտն է», - նշեց նախկին պետնախարարը։

Հայկական կողմը, ըստ նրա, ունի, օրինակ, Արցախի ժողովրդին հայրենիք վերադարձնելու, նրա ունեցվածքը, մշակութային ժառանգությունը պաշտպանելու և այլնի խնդիր։