Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումները կմեկնարկեն հունիսի 12–ին Վաշինգտոնում. ԱԳՆ
16:02
05 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով, հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նա նաև նշել է, որ քննարկումների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։
«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին։ Այլ մանրամասներ լրացուցիչ կհայտնենք»,- նշել է ԱԳՆ մամուլի խոսնակը։–0–
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից զորքի և տեխնիկայի կուտակումներին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հերքում է հայ-ամերիկյան զորավարժությունների կապը այլ զարգացումների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին զորքերի կուտակման հետ