Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են Բրյուսելում. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
13.05.2019,
15:06
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են Բրյուսելում:
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպել են Բրյուսելում` Արևելյան գործընկերության 10–ամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակում։
«Կարճ հանդիպում է տեղի ունեցել գագաթնաժողովի շրջանակում։ Նախարարները փոխանակվել են ձեռքսեղմումով։ Հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև պաշտոնական բանակցություններ նախատեսված չեն», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։–0–

