Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն․ ԱԽ քարտուղար
22.01.2025,
12:21
Արմեն Գրիգորյանը վստահությամբ ընդգծել է, որ Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն ու Հայաստանը պատրաստակամ է այդ հարցում

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Մայքլ Ուոլցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունը։
ԱԽ քարտուղարը հաջողություններ է մաղթել Մ.Ուոլցին իր գործունեության մեջ և վստահությամբ ընդգծել, որ Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն ու Հայաստանը պատրաստակամ է այդ հարցում:
Գրիգորյանը որպես ձեռքբերում նշել է հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը և կարևորել երկկողմ փոխշահավետ օրակարգի առաջմղումը: