ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայ պատմաբանները հայտնվել են թուրքական ծուղակում, երկուշաբթի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Նա նշեց, որ այն բանից հետո, երբ տարբեր երկրներ սկսեցին իրար հետևից ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թուրքական կողմը սկսեց ծուղակներ դնել։
Մասնավորապես, սկսեցին ստեղծվել հայ–թուրքական հաշտեցման հանձնաժողովներ և պատրաստվեցին Ցյուրիխի արձանագրությունները։
Загружается новость ... "Лево"
«Եվրոպական տարբեր կառույցներ համագործակցում են թուրքերի հետ տասնամյակների ընթացքում` փորձելով ներգրավել մեզ տարբեր ծրագրերում, հնարավոր է, որպեսզի մեղմեն և վերացնեն թշնամու կերպարը։ Իրականացնելով տարբեր ծրագրեր` նրանք փորձում են հաշտեցնել կողմերին։ Ո՞նց կարելի է հաշտեցնել կողմերին, եթե մեկը զոհ է, իսկ մյուսը հանցագործ», – նշեց Մելքոնյանը։
Նրա խոսքով, հայ երիտասարդ պատմաբանները հայտնվել են հերթական «կողմերի հաշտեցման» ծուղակում։
«Ցավոք, մենք հայտնվել ենք մեկ այլ ծուղակում կրթական ծրագրերի ձևաչափով։ Պարզվել է, որ մեր գործընկերները մեր քաղաքական գործիչների հետ համատեղ գաղտնի կապվում են թուրք պատմաբանների և քաղաքական գործիչների հետ։ Արդյունքում, մենք ունենք երկու գիրք, որոնք վերահրատարակվել են 2017–19թթ.–ին, որտեղ դիտարկվում են պատմության ստանդարտները Հայաստանում և Թուրքիայում», – ասաց Մելքոնյանը։
ԵՊՀ Պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մովսիսյանն իր հերթին նշեց, որ այդ գրքերում արվում է հնարավոր ամեն ինչ` հայերին ու թուրքերին հավասարեցնելու համար, և քննադատության է ենթարկվում Հայատանի պատմության գրքերի հայրենասիրական բաղադրիչը, որն իբր ուղղված է թշնամու կերպարի ձևավորմանը` ի դեմս թուրքերի։
Մովսիսյանը նշեց, որ այդ գրքերի տակ ստորագրել է յոթ հայ, որոնցից միայն երկուսն են պատմաբան, իսկ երկուսը «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Սոս Ավետիսյանն են որոնք մասնագիտությամբ լեզվաբաններ են։
Փորձագետը նշեց նաև, որ նախարարության նման գաղտնի վարքագիծն ու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի արձագանքը վկայում են այն մասին, որ նա ոչ միայն տեղյակ է ամեն ինչից, այլև հովանավորում է այդ ամենը։–0–