529.69
7.45
476.43
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հարց–պատասխան. Տոնոյանը` Վանեցյանի հրաժարականի, Օսիպյանի սպասվող հրաժարականի և վարչապետի հետ տարաձայնությունների մասին (ՎԻԴԵՈ)

13:43
18 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Դավթի Տոնոյանն այսօր լրագողների հետ զրույցում խոսել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի` ԶԼՄ–ներում շրջանառվող հրաժարականի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնությունների մասին։ Տոնոյանը նաև անդրադարձել է խորհրդարանում ստեղծված ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի աշխատանքին։


Վանեցյանի հրաժարականի մասին

Հարց. ինչպե՞ս կմեկնաբանեք Վանեցյանի հրաժարականն ԱԱԾ տնօրենի պաշտոնից։

Պատասխան. չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա անհատական որոշում է եղել։

Հարց. իսկ ի՞նչ կասեք Վանեցյանի տեքստի հայտարարության մասին։

Պատասխան. ևս չեմ կարող մեկնաբանել, քանի որ մեկնաբանությունն իր իրավասությունն է, և ես կարծում եմ, որ նա դա կանի ժամանակին։

Հարց. իր հրաժարականի տեքստում Վանեցյանը խոսել է ուսադիրների պատվի...

Պատասխան. համենայն դեպս նա այդպես արտահայտվեց։

Հարց. տեսակետ կա, որ տարաձայնությունների հետևանք էր Վանեցյանի հրաժարականը։

Պատասխան. ես կարծում եմ` առանց որևիցե պաճտառի չի լինում հրաժարական։

Հարց. իսկ ինչ կասեք քաղաքական գծի վերաբերյալ նրա հայտարարությունների մասին։

Պատասխան. ԱԱԾ տնօրենն իմ ընկերն է, իմ գործընկերն է, և մենք տարի ու կես շատ սերտ համագործակցել ենք, ես կթողնեմ բոլոր մեկնաբանություններն իրեն։

Հարց. Որպես ուժային կառույցի ղեկավար` քաղաքականությունը ձեր խնդի՞րն է, թե՞ ձերն ուժային, պաշտպանության խնդիրն է.

Պատասխան. ես պաշտպանական քաղաքականության համար անմիջապես պատասխանատու եմ։  

Загружается новость ... "Лево"

Օսիպյանի հրաժարականի մասին լուրերը

Հարց. սպասվում է նաև Վալերիյ Օսիպյանի հրաժարականը։

Պատասխան. ես տեղյակ չեմ, և ես հերքում եմ որևիցե քննարկում Ազգային անվտանգության խորհրդում։

Տարաձայնությունների մասին

Հարց. իսկ դուք տարաձայնություններ ունե՞ք վարչապետի հետ։

Պատասխան. չեն կարող լինել տարաձայնություններ, շատ սինխրոնիզացված և որպես կառավարության անդամ աշխատանք է ծավալվում։

Հարց. դուք տեղյա՞կ եք Վանեցյանի և վարչապետի միջև տարաձայնությունների մասին։

Պատասխան. ոչ

Հարց. իսկ ուժային մարմինների ղեկավարների հրաժարականներն անվտանգութան առումով սպառնալիք չե՞ն ներկայացնում։

Պատասխան. չեմ կարծում, համակարգ է գործում։

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի մասին

Հարց. իսկ ՊՆ–ում սպասվու՞մ են ավելի բարձրաստիճան պաշտոնյաների` գլխավոր շտաբի պետի հրաժարականներ

Պատասխան. ոչ

Հարց. իսկ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովը ձեզ հրավիրել՞ է;

Պատասխան. դեռևս ոչ

Հարց. մամուլի տարածվել էր, որ այդ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ՊՆ–ում պաշտոնանկություններ են սպասվում և որոշակի խնդիրներ կան։

Պատասխան. խոսվում է... Հանձնաժողովն իր աշխատանքները կավարտվի, և կտեսնենք, արդյունքներից ելնելով` որոշումներ կկայացվեն

Հարց. դուք հետևու՞մ եք հանձնաժողովի արդյունքների աշխատանքներին։

Պատասխան. որոշակի այո։ Մենք դեռևս տեղեկություններով ենք հագեցնում հանձնաժողովի աշխատանքը։ Հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ է այս պահին, որովհետև այն տեղեկությունները, որոնք որ իրենք ստանում են, կարծում եմ, որ բավարար են լինելու եզրակացություններ անելու համար։

Հարց. իսկ ցավոտ անակնկալներ լինելու՞ են։

Պատասխան. ոչ։

Հարց. այդուհանդերձ, բացահայտվել են փաստեր, որոնք մտահոգություն են առաջացրել։

Պատասխան. այդ մտահոգիչ փաստերի վերաբերյալ դեռևս 2016թ.–ից սկսած նախաքննության մարմինները շատ մեծածավալ աշխատանք են կատարել։

Հարց. հնարավո՞ր է քրեական գործեր հարուցվեն։

Պատասխան. ամեն ինչ հնարավոր է, բայց հանձնաժողովի աշխատանքը չի կատարվում, որպեսզի քրեական գործ հարուցվի կամ չհարուցվի։–0–

Տեսանյութը` aysor.am–ի


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
17 Հոկտեմբերի 2019
ՌԴ ԱԳՆ–ն հաստատել է, որ Ադրբեջանից ստացել է բողոքի նոտա Զատուլինի արցախյան այցի կապակցությամբ
ՌԴ ԱԳՆ–ն հաստատել է, որ Ադրբեջանից ստացել է բողոքի նոտա Զատուլինի արցախյան այցի կապակցությամբ:
19:46
17 Հոկտեմբերի 2019
Զախարովան մեկնաբանել է ՌԴ–ում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման հարցը
Զախարովան մեկնաբանել է ՌԴ–ում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման հարցը:
13:29
17 Հոկտեմբերի 2019
ՀՀ-ում հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ. ԶԼՄ-ները նշում են նաև Հրայր Թովմասյանի անունը
Հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ:
21:02
16 Հոկտեմբերի 2019
Ադրբեջանի և Թուրքիայի ռասիստական մոտեցումները կնպաստեն անկայունության խթանմանը տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Ալիևի և Էրդողանի հայտարարություններին
10:15
16 Հոկտեմբերի 2019
Փաշինյանի որոշմամբ` նախարարի տեղակալ է պաշտոնից ազատվել
Փաշինյանի որոշմամբ` նախարարի տեղակալ է պաշտոնից ազատվել:
15:26
15 Հոկտեմբերի 2019
Հայաստանը պետք է ակտիվ արձագանքի Թուրքիայի ներխուժմանը Սիրիա. փորձագետներ
Արաբագետ Արմեն Պետրոսյանը և թուրքագետ Հայկ Գաբրիելյանը մամուլի ասուլիս են տվել։
20:05
14 Հոկտեմբերի 2019
Երևանը կոչ է անում գործընկերներին` զերծ մնալ սպառազինությունների մրցավազքին նպաստող քայլերից. ԱԳՆ
Հայաստանը կոչ է անում բոլոր գործընկերներին զերծ մնալ սպառազինությունների մրցավազքին կամ տարածաշրջանում լարվածության աճին անուղղակիորեն նպաստող քայլերից։
18:33
14 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ-ն առաջարկեց Իլհամ Ալիևին վերանայել Ռամիլ Սաֆարովի հերոսացումը
Մինչև պատմության վերանայման հայտարարություն անելը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին չէր խանգարի վերանայել Ռամիլ Սաֆարովին հերոսացման մասին որոշումը:
14:04
13 Հոկտեմբերի 2019
Ֆրանսիան դադարեցնում է սպառազինության արտահանումը Թուրքիա
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Թուրքիային սպառազինության մատակարարման դադարեցման մասին
20:27
12 Հոկտեմբերի 2019
Մարուքյանը պատասխանել է «Коммерсант»-ին Փաշինյան-Ալիև դուելի մասին. «Իսկ մենք կհիշեցնենք…»
Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է «Коммерсантъ» պարբերականի խմբագրությանը
13:49
12 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ. «նրան մի խնդրանքով էի դիմել, որը կարեւոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության տեսակետից»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
19:51
11 Հոկտեմբերի 2019
Թուրքագետը նշել է, թե ինչ նպատակներ է հետապնդում Թուրքիան` ներխուժելով Սիրիա և ինչ վտանգներ կան հայերի համար (ՎԻԴԵՈ)
Թուրքագետը նշել է, թե ինչ նպատակներ է հետապնդում Թուրքիան` ներխուժելով Սիրիա և ինչ վտանգներ կան հայերի համար: