528.92
7.45
475.99
+14
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետը ՉԺՀ պետական խորհրդի նախագահի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները (ՖՈՏՈ)

13:00
15 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

ՉԺՀ վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նա ընդգծել է երկկողմ դարավոր կապերի փաստը ու հավելել, որ այն լավ հիմք է Չինաստանի ու Հայաստանի միջև փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու համար:  

Никол Пашинян Ли Кэцян Китай экономика

«Մենք կարող ենք սերտորեն համագործակցել տարբեր ոլորտներում` հաշվի առնելով մեր երկու երկրների ընդհանրությունները: Դրա համար առկա է ամուր քաղաքական հիմք»,- ընդգծել է Լի Քեցյանը: 

Վարչապետ Փաշինյանը շնորհակալութուն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Շատ ուրախ եմ այս հանդիպման կապակցությամբ։ «Ասիական քաղաքակրթությունների երկխոսության» համաժողովը շատ կարևոր է մեզ համար: Կայացավ համաժողովի բացումը, որը շատ տպավորիչ էր։ Այս համաժողովը լավ հնարավորություն է քննարկելու հետագա համագործակցության հարցերը։ Ես շատ ուրախ եմ այդ հնարավորության և համաժողովի շրջանակներում Ձեզ հետ հանդիպելու համար։ Հայաստանն ու Չինաստանն ունեն ընդհանուր շահեր։ Ես կարծում եմ, որ այս այցելությունը նոր խթան կլինի աշխատելու այն ծրագրերի շուրջ, որոնցում ներկայացված են Հայաստանի ու Չինաստանի շահերը»։  

Никол Пашинян Ли Кэцян Китай

Նիկոլ Փաշինյանը կարևորել է փոխգործակցությունը արդյունաբերության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: 

Լի Քեցյանը ևս կարևորել է երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացումը` նշելով, որ չինական կողմի մոտեցումները համընկնում են վարչապետ Փաշինյանի հնչեցրած ոլորտային առաջնահերթությունների հետ: 

Զրուցակիցները քննարկել են առևտրաշրջանառության, արդյունաբերության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսութան ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և Հայաստանում այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցությանը: Լի Քեցյանը շեշտել է, որ Չինաստանի կառավարությունը պատրաստակամ է ներգրավվել նշված ծրագրերում:

Никол Пашинян Ли Кэцян Китай экономика

Կողմերը քննարկել են «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններին, մասնավորապես, ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտներում ծրագրերի իրականացմանը: 

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Չինաստանի պետական խորհրդի նախագահը հայ-չինական տնտեսական հարաբերությունների օրակարգային հարցերը քննարկել են ճաշի ընթացքում: 

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Չինաստանի արտաքին գործերի նախարար և Արդյունաբերության ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները:–0– 


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:49
22 Հոկտեմբերի 2019
Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը
«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ կալանավորվել է նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը:
10:47
22 Հոկտեմբերի 2019
Պոմպեո. ԱՄՆ–ն պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Թուրքիայի դեմ
ԱՄՆ–ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է Թուրքիայի դեմ ռազմական գործողությունների, ասել է պետքարտուղար Մայք Պոմպեոն
23:53
21 Հոկտեմբերի 2019
Օգտատերերը վրդովված են ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության փաստից
Օգտատերերը վրդովված են ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության փաստից:
15:20
21 Հոկտեմբերի 2019
Գևորգ Կոստանյանը ՀՔԾ կներկայանա մարտի 1-ի գործով
Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն:
15:40
18 Հոկտեմբերի 2019
Ալիևի հայտարարությունը Զանգեզուրի վերաբերյալ ագրեսիա է Հայաստանի տարածքի նկատմամբ. քաղաքագետ
Ալիևն ասել է, որ Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրք աշխարհի աշխարհագրական պառակտման։

13:00
18 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ–ն հիշեցրել է Մամեդյարովին ղարաբաղյան կարգավորման որոշ նրբություններ
Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի` «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում հնչեցրած դրույթները։
11:05
18 Հոկտեմբերի 2019
Վաշինգտոնն ու Անկարան համաձայնության են հասել Սիրիայում ռազմական օպերացիայի դադարեցման ուղղությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդպիսի ելքն արդեն «մեծ օր» է անվանել ամբողջ քաղաքակրթության համար
20:43
17 Հոկտեմբերի 2019
ՌԴ ԱԳՆ–ն հաստատել է, որ Ադրբեջանից ստացել է բողոքի նոտա Զատուլինի արցախյան այցի կապակցությամբ
ՌԴ ԱԳՆ–ն հաստատել է, որ Ադրբեջանից ստացել է բողոքի նոտա Զատուլինի արցախյան այցի կապակցությամբ:
19:46
17 Հոկտեմբերի 2019
Զախարովան մեկնաբանել է ՌԴ–ում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման հարցը
Զախարովան մեկնաբանել է ՌԴ–ում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման հարցը:
13:29
17 Հոկտեմբերի 2019
ՀՀ-ում հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ. ԶԼՄ-ները նշում են նաև Հրայր Թովմասյանի անունը
Հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ:
21:02
16 Հոկտեմբերի 2019
Ադրբեջանի և Թուրքիայի ռասիստական մոտեցումները կնպաստեն անկայունության խթանմանը տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Ալիևի և Էրդողանի հայտարարություններին
10:15
16 Հոկտեմբերի 2019
Փաշինյանի որոշմամբ` նախարարի տեղակալ է պաշտոնից ազատվել
Փաշինյանի որոշմամբ` նախարարի տեղակալ է պաշտոնից ազատվել: