ՀՀ–ում Իրանի դեսպանատունն արձագանքել է ադրբեջանցի պատգամավորի պրովոկացիոն գրառմանը (ՖՈՏՈ)

24.02.2022, 11:38
ՀՀ–ում Իրանի դեսպանատունն արձագանքել է ադրբեջանցի պատգամավորի պրովոկացիոն գրառմանը. ՖՈՏՈ
ՀՀ–ում Իրանի դեսպանատունն արձագանքել է ադրբեջանցի պատգամավորի պրովոկացիոն գրառմանը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում Իրանի դեսպանատունը երկու լեզվով արձագանքել է ադրբեջանցի պատգամավորի պրովոկացիոն գրառմանը, ով «Եվրանեսթ» ԽՎ–ի նիստի շրջանակում գտնվում էր Երևանում և այցելել է Երևանի Կապույտ մզկիթ։

Մզկիթ այցելելուց հետո պատգամավոր Թայիր Միրքիշվիլին իր Facebook–յան էջում գրել է. «Մենք այցելել ենք Կապույտ մզկիթ։ Որքան մեզ հայտնի է, սա Երևանում պահպանված միակ ադրբեջանական մզկիթն է։ Չնայած պատերին այլ պետության գրառումներ են, բայց պատերը, ճարտարապետությունն ու հոգին պատկանում են միայն մեզ։ Մենք զգացինք այդ հարազատությունը, և ես կարծում եմ, որ դա մզկիթն է։ Մենք հավատում ենք, որ այս մզկիթի իսկական տերերը շուտով կկարողանան աղոթել։ Իսկ ադրբեջանցիների աղոթքները միշտ բարի են և վերջիվերջո ընդունվում են»։

«Կապույտ մզկիթն իրանական արվեստի խորհրդանիշն է, վերջին երեք տասնամյակում կրկին սկսել է գործել որպես Հայաստանում բնակվող մուսուլմանների աղոթատեղի և հավաքատեղի, ինչպես նաև տուրիստական տեսարժան վայր։ Մեծ երջանկություն է, որ պահպանվել է նրա բազմադարյան պարսկական էպիգրաֆիկան։ Ո՞վ կարող է այն կարդալ», – նշվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ:



Ավելի վաղ սկանդալ էր առաջացրել ադրբեջանցի մեկ այլ պատգամավոր Սոլթան Մամմադովի գրառումը, ով հայրենակիցներին ողջունել էր Երևանից «Ղարաբաղը Ադրբեջան է» գրառման ֆոնին։–0–