ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան. ֆրանսահայերի սպառնալիքը սպառնալիք է ամբողջ Ֆրանսիայի համար
00:38
06 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը Twitter–ի իր էջում հրապարակել է հոդված Օվերն–Ռոն–Ալպեր շրջանում ֆրանսիական ոստիկանության կողմից հայկական դպրոցի պաշտպանության մասին։
«Սա տխուր պատկեր է, բայց այն պաշտպանության խորհրդանիշ է, որը մեր երկիրն ապահովում է իր բոլոր քաղաքացիներին։ Ֆրանսահայերի սպառնալիքները սպառնալիք են ամբողջ Ֆրանսիայի համար», – գրել է Լաքոտը։
Օվերն–Ռոն–Ալպերի իշխանությունները որոշել են ուժեղացնել հայկական դպրոցների և մշակութային կենտրոնների պաշտպանությունը Ֆրանսիայում թուրքերի կողմից հայերի հետապնդումներից հետո։–0–
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն, հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար