ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի Սյունիքի մարզի Կապան քաղաքում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը:
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը հայտնել է, որ առաքելությունը, ըստ ծրագրի, մտադիր է Հայաստանում բացել 6 օպերատիվ գրասենյակ։ Նա նշեց, որ Կապանից հետո նախատեսվում է կենտրոններ բացել Իջևանում և Եղեգնաձորում։ Ռիթերն ասաց, որ Կապանի կենտրոնը կարևոր է ռազմավարական տեսանկյունից:
«Այս կենտրոնը մեզ հնարավորություն կտա պարբերաբար զեկուցել Սյունիքում և Կապանում տիրող իրավիճակի մասին: Հուսով եմ, որ մեր ներկայությունն այստեղ կնպաստի խաղաղ գործընթացին»,- ասաց նա։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ դիտորդական առաքելության առկայությունը Կապանում կարող է նպաստել սահմանին կայունության ապահովմանը։
«Հուսով եմ, որ առաքելությունն իր գործունեությունը կիրականացնի այնպես, ինչպես ակնկալվում է բնակչության կողմից, և արդյունքները չեն ուշանա»,- ասաց նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ առաքելությունը նախատեսում է առաջիկա ամիսներին երեք լրացուցիչ կետ բացել Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում՝ աստիճանաբար առավելագույնի հասցնելով գործառնական հզորությունները:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում