ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը Պապիկյանին հրավիրել է աշխատանքային ընթրիքի

19.01.2024, 13:35
ԱՄՆ դեսպանը Պապիկյանին հրավիրել է աշխատանքային ընթրիքի
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը Պապիկյանին հրավիրել է աշխատանքային ընթրիքի
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային ընթրիք է ունեցել նրա հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ջերմ հյուրընկալության համար:–0–