ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշանակվելու է ՌԴ-ում ՀՀ դեսպան, հաղորդում է
168.am-ը' հղում անելով իր աղբյուրներին:
Նույն աղբյուրների փոխանցմամբ, ՌԴ–ն արդեն իր համաձայնությունը տվել է:
ՀՀ նախագահի կայքում համապատասխան հրամանագիր չկա։
64-ամյա Հարությունյանը ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից հուլիսի 20-ին։ Նա այդ պաշտոնին նշանակվել է 2020թ.-ի նոյեմբերի 20-ին 44-օրյա պատերազմից հետո։ Տարբեր տարիների Հարությունյանը զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի փոխնախարարի, ԱՊՀ երկրների միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալի, ԱՊՀ երկրների ռազմական համագործակցության համակարգող շտաբի պետի տեղակալի պաշտոնները:
ՌԴ-ում ՀՀ գործող դեսպան Վարդան Տողանյանը այդ պաշտոնին է նշանակվել 2017թ.-ի մարտի 10-ին:-0-