416.07
6.39
395.2
+4
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն. ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին

16:34
25 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, որ Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող հանդիպումը տեղի չի ունենա ձևաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հիշեցրել է, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ հենց ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:

«Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացը, իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռքբերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն», - նշելէ Հունանյանը։

Նա նաև պատասխանել է այն հարցին, թե, արդյոք, որևէ զարգացում կա խաղաղության պայմանագրի առումով, որի շուրջ հայկական առաջարկները փոխանցվել են ԱդրբեջանինՎաշինգտոնում նոյեմբերի 7-ին անցկացված հանդիպման ընթացքում:

«Այս պահի դրությամբ խաղաղության պայմանագրի մեր առաջարկներին Ադրբեջանը չի պատասխանել», - նշել է Հունանյանը։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը համաձայնել է հանդիպմանն այն պայմանով, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:22
02 Դեկտեմբերի 2022
Հայաստանը համաձայնել է Ռուսաստանի առաջարկին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել հետագային. Աղաջանյան
Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ Հայաստանը համաձայնել է Ռուսաստանի առաջարկին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել հետագային
21:24
02 Դեկտեմբերի 2022
ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակում ներգրավված և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին. ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ (ՎԻԴԵՈ)
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն ասում է, որ ԱՄՆ հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի ապահովմանը. ՎԻԴԵՈ
00:45
02 Դեկտեմբերի 2022
Հայաստանն ու Հունգարիան պայմանավորվել են վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները
Հայաստանն ու Հունգարիան պայմանավորվել են վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները
12:39
01 Դեկտեմբերի 2022
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է հայ-թուրքական քննարկումներում «դրական տեդաշարժի» մասին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ երկու երկրների ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմում ու անգամ ճաշել Հայաստանի տարածքում
16:51
30 Նոյեմբերի 2022
Լավրովը Բայրամովի հետ հաջորդ շաբաթ կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը
20:57
29 Նոյեմբերի 2022
ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը կայցելի Երևան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն Ադրբեջանից կմեկնի Թբիլիսի, այնտեղից էլ՝ Երևան
14:25
29 Նոյեմբերի 2022
Վահե Հակոբյանը և նրա «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում են գործունեությունը ԱԺ-ում
Վահե Հակոբյանը և նրա «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում են գործունեությունը ԱԺ-ում
09:52
29 Նոյեմբերի 2022
Բաքուն պատասխանել է խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի առաջարկներին. Միրզոյան
Բաքուն պատասխանել է խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի առաջարկներին
19:22
28 Նոյեմբերի 2022
Որևէ հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը այս գլխից Ադրբեջանի նախագահը վերցնում է իր վրա. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ որևէ հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը այս գլխից Ադրբեջանի նախագահը վերցնում է իր վրա
12:46
28 Նոյեմբերի 2022
Ի՞նչ օգնություն է առաջարկում ՀԱՊԿ-ը Հայաստանին. գլխավոր քարտուղարը մանրամասնել է (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ օգնություն է առաջարկում ՀԱՊԿ-ը Հայաստանին. գլխավոր քարտուղարը մանրամասնել է. ՎԻԴԵՈ
00:02
26 Նոյեմբերի 2022
Պուտինն առաջարկել է ԱԽ մասնակիցներին քննարկել ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովը և նրա հանդիպումը Փաշինյանի հետ
Պուտինն առաջարկել է ԱԽ մասնակիցներին քննարկել ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովը և նրա հանդիպումը Փաշինյանի հետ
12:17
25 Նոյեմբերի 2022
Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը. Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյանը հայտնել է, որ հրաժարվում է պատգամավորի մանդատից