ՀՀ-ն համաձայնություն տվել է Բլինքենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը

05.12.2024, 19:30
Հայկական կողմը համաձայնություն տվել է Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ
ՀՀ-ն համաձայնություն տվել է Բլինքենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայկական կողմը համաձայնություն տվել է Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ հանդիպմանը: Այս մասին «Lուրերի» հետ զրույցում հայտնել են ՀՀ ԱԳ նախարարությունից:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել է, որ Մալթայում անցկացվող ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում։