ՀՀ–ն Թուրքիայից կախվածության մեջ է հայտնվում. քաղաքագետը`իշխանությունների արտաքին–քաղաքական ուղղվածության մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
06.10.2023,
10:33
Նա նշեց, որ չնայած տարածված միֆին, Հայաստանը երբեք միանշանակ չի կողմնորոշվել ՌԴ–ի ուղղությամբ, պաշտոնական արտաքին–քաղաքական ուղղությունը կոմպլիմենտարիզմն էր

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը կհայտնվի Թուրքիայից կախվածության մեջ, հայտարարեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
«Երբ հետխորհրդային տարածքի երկրները փոխում էին քաղաքականությունը ՌԴ–ի նկատմամբ` դառնալով ոչ բարեկամական, ապա, որպես կանոն, Ռուսաստանի կողմից հետևում էին ճնշման տարատեսակ ռազմաքաղաքական և տնտեսական միջոցառումներ։ Մենք դա արդեն տեսել ենք Վրաստանում և Մոլդովայում, հիմա տեսնում ենք Հայաստանի նկատմամբ», – ասաց Միքայելյանը։
Նա նշեց, որ չնայած տարածված միֆին, Հայաստանը երբեք միանշանակ չի կողմնորոշվել ՌԴ–ի ուղղությամբ, պաշտոնական արտաքին–քաղաքական ուղղությունը կոմպլիմենտարիզմն էր։
«Ավելին, Հայաստանը չի շրջվում դեպի Արևմուտք, որովհետև Արևմուտքը չի պատրաստվում ընդունել Հայաստանին, նրա փոխարեն պատասխանատվություն կրել, սուբսիդավորել և այլն։ Այդ պատճառով Հայաստանը կոմպլիմենտարիզմի վիճակից դուրս է գալիս դեպի ոչ մի տեղ և, ըստ էության, հայտնվում Թուրքիայից կախվածության մեջ։ Սա այն արտաքին–քաղաքական կոնստրուկցիան է, որը ձևավորվում է տարածաշրջանում», – ասաց քաղաքագետը։
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վերջին շրջանում վատացել են։ Մասնավորապես, Հայաստանը մեղադրում է Ռուսաստանին, որ վերջինս չի կատարել պարտավորությունները 2020թ.–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության շրջանակում, իսկ Ռուսաստանը որպես ոչ բարեկամական քայլ է ընկալել ՀՀ ԱԺ–ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։–0–