586.23
6.4
493.75
+2
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

ՀՀ ԱԳ նախարարը և կոնգրեսականները համակարծիք են, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատման ուղղությամբ

23:37
25 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հոկտեմբերի 24-ին Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փելոունի, Ջեքի Սփիրի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Զոհրաբ Մնացականյանը կոնգրեսականների ուշադրությունը հրավիրել է ռազմական գործողություների ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման, միջազգային հումանիտար իրավունքի նորմերի բազմաթիվ խախտումների ու պատերազմական հանցագործությունների փաստերին:

Загружается новость ... "Право"
ՀՀ ԱԳ նախարարը նաև մտահոգություն է հայտնել ադրբեջանական կողմի ագրեսիայում Թուրքիայի անմիջական ներգրավվածության առնչությամբ, ինչը դրսևորվում է ինչպես վերջինիս ուղիղ ռազմական մասնակցությամբ, այնպես էլ Մերձավոր Արևելքից Ադրբեջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ: Նախարարի խոսքով՝ երկիրը միջազգային ահաբեկչության կենտրոնի վերածելու Ադրբեջանի ղեկավարության որոշումը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար:

Նախարարն ընդգծել է, որ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված այս ռազմական ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանն ուղղված սպառնալիք է, ինչը հրամայական է դարձնում այն չեզոքացնելու ուղղությամբ միջազգային հանրության հստակ և անհետաձգելի քայլերի ձեռնարկումը:

«Զրուցակիցներն համակարծիք էին, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի հաստատման և Ադրբեջանի կողմից տարածաշրջանում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման քայլերի հասցեագրման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:59
09 Նոյեմբերի 2020
ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ զինված ուժերի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք.ՀՀ ԱԳՆ-ն՝ ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման վերաբերյալ
16:53
09 Նոյեմբերի 2020
Ալիևը հուսահատ փորձում է ժխտել իրականություն` հասկանալով, որ վաղ թե ուշ կրելու է իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ BBC–ին տված հարցազրույցում արված հայտարարությունները
21:25
08 Նոյեմբերի 2020
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
23:50
07 Նոյեմբերի 2020
Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային պատերազմ է․ Փաշինյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական ARD հեռուստաալիքին
16:46
06 Նոյեմբերի 2020
ԵՄ–ն մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցները Թուրքիայի դեմ
ԵՄ–ն մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցները Թուրքիայի դեմ և սպառնում է ներդնել նոր սահմանափակումներ Անկարայի դեմ
10:14
06 Նոյեմբերի 2020
Թրյուդոն և Մակրոնը քննարկել են իրադրությունը Ղարաբաղում և ահաբեկչության դեմ պայքարը
Թրյուդոն և Մակրոնը քննարկել են իրադրությունը Ղարաբաղում և ահաբեկչության դեմ պայքարը
00:38
06 Նոյեմբերի 2020
ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան. ֆրանսահայերի սպառնալիքը սպառնալիք է ամբողջ Ֆրանսիայի համար
ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է, որ ֆրանսահայերի սպառնալիքը սպառնալիք է ամբողջ Ֆրանսիայի համար
21:30
05 Նոյեմբերի 2020
Քրգործ է հարուցվել Ադրբեջանի «Ղարաբաղ» ՖԱ մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի կողմից բոլոր հայերին սպանելու մասին գրառման դեպքի առթիվ
Քրգործ է հարուցվել Ադրբեջանի «Ղարաբաղ» ՖԱ մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի կողմից բոլոր հայերին սպանելու մասին գրառման դեպքի առթիվ
18:23
05 Նոյեմբերի 2020
Ռուսաստանը կոչ է անում Ղարաբաղյան հակամարտության կողմերին թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն. Զախարովա
Ռուսաստանը կոչ է անում Ղարաբաղյան հակամարտության կողմերին թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն. Զախարովա
14:29
05 Նոյեմբերի 2020
Երևանի և Մոսկվայի միջև խորհրդակցությունները Արցախում տիրող իրավիճակի շուրջ շարունակվում են. Մնացականյան
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև խորհրդակցությունները շարունակվում են Արցախում տիրող իրավիճակի շուրջ
14:27
05 Նոյեմբերի 2020
Մնացականյանը պարզաբանել է` ինչու Հայաստանն այս փուլում չի դիմում ՀԱՊԿ–ին
Մնացականյանը պարզաբանել է` ինչու Հայաստանն այս փուլում չի դիմում ՀԱՊԿ–ին
10:51
05 Նոյեմբերի 2020
Էրդողանն ուզում է քաոս ստեղծել բոլոր հարևան երկրներում. հայ քաղաքագետները` Թուրքիայի հավակնությունների մասին
Էրդողանն ուզում է քաոս ստեղծել բոլոր հարևան երկրներում. հայ քաղաքագետները` Թուրքիայի հավակնությունների մասին