429.91
5.88
396.56
-4
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է հայ-թուրքական քննարկումներում «դրական տեդաշարժի» մասին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը

12:39
01 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանել են Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հայտարարությանն այն մասին, որ նոյեմբերի սկզբին սահմանին տեղի է ունեցել հայ-թուրքական տեխնիկական պատվիրակությունների հանդիպում:

ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեցրել է, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այդ հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հանրայնացրել էր դեռևս նոյեմբերի սկզբին:

Նա նաև տեղեկացրել է, որ հանդիպմանը հայկական կողմից ներգրավված են եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների՝ հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում վերաբերելի գերատեսչությունները:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռք բերված պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր: Քննարկումները շարունակվելու են»,- ասել է Հունանյանը:

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ երկու երկրների ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմում ու անգամ ճաշել Հայաստանի տարածքում։ «Քննարկվել են այն աշխատանքները, որոնք իրականացվելու են սահմանների բացման ժամանակ, կամրջի վերանորոգման, սահմանի վերահսկման, անցակետերի հետ կապված հարցեր: Այս առումով կարող ենք ասել, որ գործընթացում դրական տեղաշարժ կա», - ասել էր Քալընը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:06
13 Հունվարի 2023
Ինչու՞ Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի դեմ. Ֆրանսիայի ԱԺ նախագահն արձագանքել է
Ֆրանսիայի ԱԺ խոսնակը պատասխանել է այն հարցին, թե ինչու Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի դեմ
11:18
13 Հունվարի 2023
Հայաստա՞նն է փակել Լաչինի միջանցքը, Հայաստանը ինչի՞ հաշվին վարի այդ բանակցությունները. Ալեն Սիմոնյան
Արցախի ժողովրդին պատանդ պահելով՝ փորձ կարող է արվել Հայաստանից կտորներ վերցնել,  դրա համար Հայաստանը չպետք է գնա դրան։ Արցախի իշխանությունները ինքնուրույն են բանակցում, ասել է Սիմոնյանը
15:33
12 Հունվարի 2023
ՌԴ ԱԳՆ. «Ռուսական խաղաղապահների դեմ սադրանքները կարող են վնասել հայ–ադրբեջանական կարգավորմանը»
ՌԴ ԱԳՆ–ից հայտարարել են, որ ռուսական խաղաղապահների դեմ սադրանքները կարող են վնասել հայ–ադրբեջանական կարգավորմանը
14:58
12 Հունվարի 2023
Երևանը լավ հնարավորություն է բաց թողել` Մոսկվայում դեկտեմբերի 23–ին Բաքվի հետ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար. Զախարովա
Զախարովան այսօր հայտարարեց, որ Երևանը լավ հնարավորություն է բաց թողել` Մոսկվայում դեկտեմբերի 23–ին Բաքվի հետ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար
13:56
10 Հունվարի 2023
ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում սպառնալիքնե՞ր է ստեղծում Հայաստանի անվտանգության համար. Փաշինյանը մեկնաբանել է
Փաշինյանն անդրադարձել է այն թեզին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար
13:22
10 Հունվարի 2023
ՀՀ–ում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում. Փաշինյան
Փաշինյանն ասել է, որ ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք Հայաստանում նման զորավարժություններ անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում
09:22
07 Հունվարի 2023
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը կոչ է արել Ադրբեջանին և ՌԴ-ին անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը կոչով դիմել է Ադրբեջանին և ՌԴ-ին
14:29
04 Հունվարի 2023
Crisis Group-ը կանխատեսում է հայ-ադրբեջանական նոր պատերազմ 2023թ.-ին
International Crisis Group կազմակերպությունը կանխատեսում է հայ-ադրբեջանական նոր պատերազմ 2023թ.-ին
13:30
29 Դեկտեմբերի 2022
Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում. Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը  հերթական  ռազմական սադրանքն է պատրաստում
15:12
28 Դեկտեմբերի 2022
ԱԺԲ-ն սպառնում է շրջափակել Գյումրու 102-րդ ռազմաբազան, եթե Լաչինի միջանցքը չբացվի
ԱԺԲ-ն սպառնում է շրջափակել Գյումրու 102-րդ ռազմաբազան, եթե Լաչինի միջանցքը չբացվի
13:13
28 Դեկտեմբերի 2022
ՌԴ-ի կողմից ուղիղ ստիպելու մասին չեմ կարող ասել, բայց «կան նպատակներ և ցանկություններ». Անդրանիկ Քոչարյանը՝ Միութենական պետություն ՀՀ-ին ներգրավվելու մասին
Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանել է շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Հայաստանին փորձում են ստիպել մուտք գործել Ռուսաստան-Բելառուս միութենական պետություն
14:13
27 Դեկտեմբերի 2022
Սանկտ Պետերբուրգում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը
Սանկտ Պետերբուրգում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը