425.62
4.27
394.46
+5
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է «Վեցյակի հարթակ» ստեղծելու Էրդողանի առաջարկը (ՎԻԴԵՈ)

00:06
12 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանի առաջարկը, որը վերաբերում է տարածաշրջանային «Վեցյակի հարթակի» ստեղծմանը։

Загружается новость ... "Лево"

ԶԼՄ–ների հաղորդմամբ, Էրդողանը նախօրեին հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել են այսպես կոչված «վեցյակի հարթակի» ստեղծման հնարավորությունը` տարածաշրջանում համագործակցության զարգացման համար, որում կարող են ներառվել Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը և «ցանկության դեպքում»` Հայաստանը։

«Չկա վստահության մթնոլորտ», – ասել է Ավագյանը Հանրային հեռուստաընկերության եթերում` մեկնաբանելով այդ առաջարկը։

Նա նաև նշել է, որ Թուրքիայի նախագահը չի կոնկրետացրել ֆորմատը, որով այդ հարթակը կարող է գործել։

«Այո, նա (Էրդողանը) թվարկել է երկրները (հարթակի ենթադրյալ մասնակիցներին), բայց ինչպիսի՞ն կլինի ձևաչափը։ Ինչպես կարող եք այդ հարթակում տեղ զբաղեցնել, եթե չկան դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ։ Այստեղ ավելի շատ հարցեր են, քան խնդիրներ։ Քանի չկան հարաբերություններ, չկա վստահության մթնոլորտը, խոսել ինչ–որ մի բանի մասին չարժե», – ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Մանրամասն` տեսանյութում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը
10:34
26 Մարտի 2024
Ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ արբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ