530.17
7.45
476.34
+9
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը

11:31
10 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Այս մասին նշվում է ՀՀ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։ 

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիա սկսելու մասին, որն ուղղված է Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետության» դեմ։ Այս պահին թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Բացի այդ, Կամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է։ 

«Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ», – նշվում է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։ 

Загружается новость ... "Лево"

ԱԳՆ–ից նաև ընդգծում են, որ Հայաստանը կոչ է անում գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։ 

«Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին», – նշել են ՀՀ ԱԳՆ–ից։ 

Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները չափազանց լարված էին 1980–1990թթ–ին, քանի որ Անկարան մեղադրում էր Դամասկոսին Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու համար։ 1998թ.–ի հոկտեմբերին երկու երկրների հարաբերություններում ճգնաժամ սկսվեց, և Թուրքիան 45 օր ժամկետ տվեց Սիրիային, որի ընթացքում երկիրը պետք է ամբողջովին հրաժարվեր Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելուց։ Նույն թվականին Սիրիայի իշխանությունները երկրից վտարեցին Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանին, ինչից հետո պետությունների միջև հարաբերությունները սկսեցին կարգավորվել։ 1998թ.–ի հոկտեմբերի 20–ին ԱԳՆ–ի և ՆԳՆ–ի ղեկավարների ներկայացուցիչների բանակցություններն ավարտվեցին Ադանայում համատեղ արձանագրության և անվտանգության հարցերով համաձայնագրի ստորագրմամբ։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
18 Հոկտեմբերի 2019
Ալիևի հայտարարությունը Զանգեզուրի վերաբերյալ ագրեսիա է Հայաստանի տարածքի նկատմամբ. քաղաքագետ
Ալիևն ասել է, որ Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրք աշխարհի աշխարհագրական պառակտման։

13:00
18 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ–ն հիշեցրել է Մամեդյարովին ղարաբաղյան կարգավորման որոշ նրբություններ
Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի` «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում հնչեցրած դրույթները։
11:05
18 Հոկտեմբերի 2019
Վաշինգտոնն ու Անկարան համաձայնության են հասել Սիրիայում ռազմական օպերացիայի դադարեցման ուղղությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդպիսի ելքն արդեն «մեծ օր» է անվանել ամբողջ քաղաքակրթության համար
20:43
17 Հոկտեմբերի 2019
ՌԴ ԱԳՆ–ն հաստատել է, որ Ադրբեջանից ստացել է բողոքի նոտա Զատուլինի արցախյան այցի կապակցությամբ
ՌԴ ԱԳՆ–ն հաստատել է, որ Ադրբեջանից ստացել է բողոքի նոտա Զատուլինի արցախյան այցի կապակցությամբ:
19:46
17 Հոկտեմբերի 2019
Զախարովան մեկնաբանել է ՌԴ–ում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման հարցը
Զախարովան մեկնաբանել է ՌԴ–ում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման հարցը:
13:29
17 Հոկտեմբերի 2019
ՀՀ-ում հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ. ԶԼՄ-ները նշում են նաև Հրայր Թովմասյանի անունը
Հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ:
21:02
16 Հոկտեմբերի 2019
Ադրբեջանի և Թուրքիայի ռասիստական մոտեցումները կնպաստեն անկայունության խթանմանը տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Ալիևի և Էրդողանի հայտարարություններին
10:15
16 Հոկտեմբերի 2019
Փաշինյանի որոշմամբ` նախարարի տեղակալ է պաշտոնից ազատվել
Փաշինյանի որոշմամբ` նախարարի տեղակալ է պաշտոնից ազատվել:
15:26
15 Հոկտեմբերի 2019
Հայաստանը պետք է ակտիվ արձագանքի Թուրքիայի ներխուժմանը Սիրիա. փորձագետներ
Արաբագետ Արմեն Պետրոսյանը և թուրքագետ Հայկ Գաբրիելյանը մամուլի ասուլիս են տվել։
20:05
14 Հոկտեմբերի 2019
Երևանը կոչ է անում գործընկերներին` զերծ մնալ սպառազինությունների մրցավազքին նպաստող քայլերից. ԱԳՆ
Հայաստանը կոչ է անում բոլոր գործընկերներին զերծ մնալ սպառազինությունների մրցավազքին կամ տարածաշրջանում լարվածության աճին անուղղակիորեն նպաստող քայլերից։
18:33
14 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ-ն առաջարկեց Իլհամ Ալիևին վերանայել Ռամիլ Սաֆարովի հերոսացումը
Մինչև պատմության վերանայման հայտարարություն անելը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին չէր խանգարի վերանայել Ռամիլ Սաֆարովին հերոսացման մասին որոշումը:
14:04
13 Հոկտեմբերի 2019
Ֆրանսիան դադարեցնում է սպառազինության արտահանումը Թուրքիա
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Թուրքիային սպառազինության մատակարարման դադարեցման մասին