ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ, նշվում է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները:
Հիշեցնենք, որ նախօրեին . «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հայտնել էր, որ ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս, որպեսզի հայ պատգամավորները մուտք գործեն Արցախ:-0-