+11
Եղանակը Երևանում
Հայ

ՀԱՊԿ խաղաղապահները կմնան Ղազախստանում մինչև իրավիճակի ամբողջական կայունացումը. Շոյգու

15:03
11 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կավարտեն իրենց առաքելությունը Ղազախստանում իրավիճակի ամբողջական կայունացումից հետո, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Այսօր ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առաքելությունն ավարտվել է, խաղաղապահների դուրսբերումը կսկսվի երկու օրից և կզբաղեցնի 10 օրից ոչ ավել։

«Հավաքական խաղաղապահ ուժերն իրենց խնդիրները կկատարեն մինչև Ղազախստանում իրավիճակի ամբողջական կայունացումը, բնականաբար, Ղազախստանի ղեկավարության որոշմամբ», – ասել է Շոյգուն երեքշաբթի խորհրդակցության ընթացքում, հաղորդում է Ինտերֆաքսը։

Նախարարի խոսքով, «հիմա ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանի տարածքում կատարում են ռազմական, պետական և սոցիալական կարևոր նշանակության օբյեկտների պահպանման խնդիր»։

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն` կազմակերպության խաղաղապահ ուժերը հունվարի 9–ին ավարտել են տեղակայումը Ղազախստանի տարածքում։

«Կարճ ժամկետում` ընդամենը 3 օրում, Ռուսաստանի ռազմական–տիեզերական ուժերի ինքնաթիռներով տեղափոխվել է անձնակազմն ու տեխնիկան։ Դա հնարավոր է դարձել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի օպերատիվ գործողությունների շնորհիվ, որոնք ձեռք են բերվել համատեղ զորավարժությունների, Սիրիայում ռուսական զորքերի և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի տեղակայման ընթացքում ստացված փորձի արդյունքում», – նշել է Շոյգուն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:46
08 Մայիսի 2022
Արմավիրի մարզի ՀՅԴ գրասենյակներում խուզարկություններ են սկսվել. Սաղաթելյան
Արմավիրի մարզի ՀՅԴ գրասենյակներում խուզարկություններ են սկսվել
15:50
06 Մայիսի 2022
ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը
ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը
15:01
05 Մայիսի 2022
Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում տիրող անկայուն իրավիճակը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում տիրող անկայուն իրավիճակը
13:30
04 Մայիսի 2022
Երևանն ու Վաշինգտոնը հայտարարել են ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ մեկնարկելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը. ՎԻԴԵՈ
18:26
03 Մայիսի 2022
Հստակ տեսակետների անկեղծ փոխանակում և կարգավորում առանց նախապայմանների. տեղի է ունեցել ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը
Վիեննայում տեղի է ունեցել ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը
15:58
03 Մայիսի 2022
«Թուրքական կողմը կոնկրետ քայլերի հետ կապված դրական ազդակ չի տվել». ՀՀ–ն կտրականապես մերժել է Թուրքիայի հետ սահմանների վերաճշգրտման հարցը. Աղաջանյան
Աղաջանյանը հայտնել է, որ Հայաստանը կտրականապես մերժել է Թուրքիայի հետ սահմանների վերաճշգրտման հարցը
13:07
03 Մայիսի 2022
Միրզոյանն ԱՄՆ–ում հանդիպել է Բլինքենի հետ. ԱԳՆ–ն մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Միրզոյանն ԱՄՆ–ում հանդիպել է Բլինքենի հետ. ԱԳՆ–ն մանրամասնում է. ՎԻԴԵՈ
20:53
02 Մայիսի 2022
Բրյուսելում տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի հանդիպումը (ՖՈՏՈ)
Բրյուսելում Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ. ՖՈՏՈ
16:16
02 Մայիսի 2022
Չավուշօղլուն հայտարարել է հայ-թուրքական սահմանի վերասահմանագծման պայմանավորվածության մասին, ԱԳՆ-ից մեկնաբանում են
Չավուշօղլուն հայտարարել է հայ-թուրքական սահմանի վերասահմանագծման պայմանավորվածության մասին, ԱԳՆ-ից մեկնաբանում են
16:09
02 Մայիսի 2022
«Նշաձողը հայտնվելու է թշնամու կոկորդում». քաղաքագետը՝ Բաքվի հակահայկական ծրագրերի տապալման հեռանկարի մասին
«Նշաձողը հայտնվելու է թշնամու կոկորդում». քաղաքագետը՝ Բաքվի հակահայկական ծրագրերի տապալման հեռանկարի մասին
10:50
02 Մայիսի 2022
Արարատ Միրզոյանը մեկնում է ԱՄՆ, կհանդիպի պետքարտուղար Բլինքենի հետ
Արարատ Միրզոյանը մեկնում է ԱՄՆ, կհանդիպի պետքարտուղար Բլինքենի հետ
20:28
01 Մայիսի 2022
«Իշխանը շատ փոքր ձուկ է խմբակցության հասցեին նման սպառնալիք հնչեցնելու համար». ՔՊ-ական պատգամավորը դիմել է Իշխան Սաղաթելյանին
«Իշխանը շատ փոքր ձուկ է խմբակցության հասցեին նման սպառնալիք հնչեցնելու համար». ՔՊ-ական պատգամավորը դիմել է Իշխան Սաղաթելյանին