ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը համաձայնել է Ռուսաստանի առաջարկին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել հետագային, և ԱՊՀ ստեղծման մասին 1991թ. Ալմաթաիի հռչակագիրը չի հակասում դրան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
«Իրականում, հետագային թողնելու առաջարկը եղել է Ռուսաստանի կողմից, դրան հայկական կողմը համաձայնել է։ Ենթադրվում է, որ դրա հնարավորությունների և անհնարինության գնահատումը, այո, պետք է Ռուսաստանի կողմից հնչի՝ պայմանավորված նրանով, թե հայկական կողմը որ փաստաթղթին է հղում կատարում, այլև պայմանավորված նրանով, թե Ռուսաստանը որպես միջնորդ ինչքանով է կարողանում այդ առաջարկներն իրողություն դարձնել, հաշվի առնելով, որ հայկական կողմը հայտարարել է, այդ թվում հրապարակավ, որ կողմ է այդ լուծմանը»,- ասաց նա։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում