Գուցե նաև խնդիրներ ունեք հեռուստացույցների հետ. Փաշինյանը և Լուկաշենկոն վիճել են

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում նշվել է, որ հաջորդ տարի ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը անցնում է Բելառուսին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ոչ մի հայ պաշտոնյա չի մեկնի Բելառուս, քանի դեռ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է:
«Մենք չենք առարկում Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի անցկացմանը Մինսկում, սակայն ցանկանում եմ նախապես նշել, որ մեր պատվիրակությունը մասնակցելու է նիստին տեսակոնֆերանսի ձևաչափով», - նշեց Փաշինյանը:
«Իսկ ինչ խնդիր կա՞։ Մինսկը հեռու՞ է, թե՞ ձեզ եղափոխելու համար ոչ ոք չկա։ Եթե անհրաժեշտ է, մենք կկազմակերպենք ձեր պատվիրակության տեղափոխումը», - պատասխանեց Լուկաշենկոն։
Պատասխանելով Փաշինյանը նշեց, որ արդեն հրապարակային հայտարարություն է արել այս հարցի վերաբերյալ, և այն շարունակում է մնալ ուժի մեջ։
«Ես չեմ կարծում, որ սա ճիշտ ձևաչափ է այս հարցերը քննարկելու համար։ Պարզապես դուք անդրադարձաք հարցերին, և ես պետք է անմիջապես արձագանքեի, որպեսզի թյուրիմացություններ չլինեն», - ասաց նա։
Դրան ի պատասխան՝ Լուկաշենկոն նշեց, որ կքննարկի արված հայտարարությունը։
«Ի՞նչ կա այստեղ քննարկելու։ Արված հայտարարությունն ընդհանրապես քննարկման ենթակա չէ», – հայտարարեց Փաշինյանը։
«Մենք կքննարկենք։ Գուցե հեռուստացույց չլինի, որպեսզի դուք հեռավար ելույթ ունենաք», - պատասխանեց Լուկաշենկոն։
«Խնդիր չկա։ Հասկանում եմ, գուցե դուք նաև խնդիրներ ունեք հեռուստացույցների հետ։ Ես ըմբռնումով եմ մոտենում դրան», - պատասխանեց Փաշինյանը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանից ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ չի այցելելու Բելառուս, քանի դեռ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի նախագահն է։ «ՀԱՊԿ առաջնորդներից մեկը հայտարարում է, որ մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը, խրախուսել, հավատացել և ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Դրանից հետո ես պիտի գնամ և ինչ-որ բան քննարկե՞մ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ձևաչափով», — հարցրել էր Փաշինյանը։