417.4
4.02
393.4
+21
Եղանակը Երևանում
Հայ

Ղազախստանում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածությունը չի նվազում. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

15:52
10 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/.  Ղազախստանում ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում լարվածության նվազում չի նկատվում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում տիրող իրավիճակի շուրջ ՀԱՊԿ շրջանակներում կայացած քննարկումների ժամանակ։

ՀԱՊԿ երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի ձևաչափով արտահերթ հանդիպում են անցկացրել՝ քննարկելու իրադարձությունների զարգացումը Ղազախստանում, որտեղ մի քանի օր շարունակ հակաահաբեկչական գործողություն է ընթանում, և արդեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր են տեղակայվել: Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Հաշվի առնելով Ղազախստանի պաշտոնական դիմումը և իրավիճակի արագ զարգացման միտումը, ինչպես նաև երկրի անվտանգությանը, կայունությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի առաջացումը՝ Ղազախստանում իրավիճակը կարգավորելու նպատակով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել սահմանափակ ժամկետով խաղաղապահներ ուղարկել Ղազախստան՝ ռազմավարական կարևոր օբյեկտների պաշտպանության համար»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության տեսանելի նվազում չի նկատվում, և դեռևս շարունակում ենք բախվել նոր տեսակի սպառնալիքների։

«Ղազախստանում տիրող իրավիճակը մեզ մոտ առանձնահատուկ անհանգստություն և մտահոգություն է առաջացնում՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առնչությամբ։ Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների ի հայտ գալուն»,-ընդգծեց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններից է կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը։

«Ելնելով դրանից՝ մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները համատեղ ջանքեր կգործադրեն այդ մեխանիզմների հետագա կատարելագործման համար, ինչը, անկասկած, կծառայի ինչպես անդամ պետությունների միջև փոխգործակցության հետագա զարգացմանը, այնպես էլ Կազմակերպության համապատասխան կառույցների ու մեխանիզմների ամրապնդմանը»,- շեշտեց նա:

Փաշինյանը հավելեց նաև, որ համատեղ գործողությունների նպատակն է հնարավորինս շուտ կայունացնել իրավիճակն ու երկրին բնականոն կյանքին վերադարձնել։

«Սա ծայրահեղ կարևոր պահ է քաղաքացիների համար տարրական կենսապայմանների ապահովման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների անվտանգության ապահովման համար»,– եզրափակեց վարչապետը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը