Ֆրանսիայի նախկին վարչապետը մտադիր է այցելել Հայաստան (ՖՈՏՈ)

10.02.2019, 11:00
Ֆրանսիայի նախկին վարչապետը մտադիր է այցելել Հայաստան:
Ֆրանսիայի նախկին վարչապետը մտադիր է այցելել Հայաստան (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի հետ, ով տարբեր տարիների զբաղեցրել է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի և ներքին գործերի նախարարի պաշտոնները, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ 

Նախագահ Արմեն Սարգսյանը և փորձառու պետական ու քաղաքական գործիչը մտքեր են փոխանակել միջազգային քաղաքականության ու անվտանգության հարցերի շուրջ, անդրադարձել հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին: 

 - рис.1

Արմեն Սարգսյանը պատմել է նաև այն ծրագրերի ու նախագահական նախաձեռնությունների մասին, որոնց իրականացմանը հետամուտ է՝ նշելով, որ դրանք ապագային միտված ծրագրեր են և նպատակ ունեն Հայաստանը դարձնել նորագույն տեխնոլոգիաների, նորարարության և ստարտափների կենտրոն։ 

 Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան, ինչը ընդունվել է նրա կողմից։–0–