Ֆրանսիայի Սենատը կքննարկի Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու վերաբերյալ բանաձևը

16.01.2024, 12:37
Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Ֆրանսիայի Սենատը կքննարկի Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու վերաբերյալ բանաձևը
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆրանսիայի Սենատը հունվարի 17-ին կքննարկի 2023 թվականի դեկտեմբերի 1-ին առաջարկված միջկուսակցական բանաձևը՝ ուղղված «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն», հաղորդում է «Առաջին լրատվականը»:

Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիք։–0–