ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկություն չունի այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Արցախից Հայաստանի Սյունիքի մարզ Գորիս մեկնելու փորձի ժամանակ։
«Ես նման տեղեկություն չունեմ, ուստի ոչինչ չեմ կարող ասել այս հարցի վերաբերյալ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ լրագրողների հետ զրույցում պատասխանելով համապատասխան հարցին։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հիշեցրել է, որ Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ուներ։
«Եթե նա այժմ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ապա Մոսկվան տեղեկություն կստանա նրա ձերբակալման մասին և կպաշտպանի նրա իրավունքները: Ես վստահ չեմ, ուստի չեմ պարտավորվում հստակ մեկնաբանել, բայց նա ուներ Ռուսաստանի քաղաքացիություն: Եթե նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, ապա դա այլ հարց է»,- ասել է Կրեմլի խոսնակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դարձյալ վախենում եմ սխալվել, հետևաբար՝ ես տեղյակ չեմ այն մասին, որ նա ձերբակալվել է, չգիտեմ՝ ովքեր են ձերբակալել են, թե ոչ, արդյոք նա Ռուսաստանի քաղաքացիություն ունի՞», - եզրափակել է Պեսկովը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում