Էրդողանը հարցրել է Պուտինին, թե ինչի մասին է նա խոսել Փաշինյանի և Ալիևի հետ Սոչիում

03.12.2021, 22:40
Էրդողանը հարցրել է Պուտինին, թե ինչի մասին է նա խոսել Փաշինյանի և Ալիևի հետ Սոչիում
Էրդողանը հարցրել է Պուտինին, թե ինչի մասին է նա խոսել Փաշինյանի և Ալիևի հետ Սոչիում
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում պատմել է նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ քննարկումների մասին։

Ինչպես նշվում է Կրեմլի կայքում, Պուտինն Էրդողանի խնդրանքով տեղեկացրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին։

«Կարևոր է, որ բանակցությունների ընթացքում հաստատվել է Բաքվի և Երևանի փոխգործակցելու պատրաստակամությունը տարածաշրջանում կայունության ապահովման համատեքստում, ինչպես նաև ստեղծելու երկու պետությունների սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի մեխանիզմներ։ Բացի այդ, կողմերը տրամադրված են լուծել առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման գործնական հարցերը», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Էրդողանը, նշելով ՌԴ-ի միջնորդային դերի կարևորությունը, հանդես է եկել ջանքերի հետագա համախմբման օգտին, այդ թվում՝ հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի հնարավորությունների օգտագործմամբ։-0-