«Էրդողան, դադարի′ր ստել». Իսրայելի վարչապետն Էրդողանին է հիշեցրել «հայ ժողովրդի սարսափելի կոտորածը» (ՎԻԴԵՈ)

25.09.2019, 14:33
«Էրդողան, դադարի′ր ստել». Իսրայելի վարչապետն Էրդողանին է հիշեցրել «հայ ժողովրդի սարսափելի կոտորածը»:
«Էրդողան, դադարի′ր ստել». Իսրայելի վարչապետն Էրդողանին է հիշեցրել «հայ ժողովրդի սարսափելի կոտորածը» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին «դադարել ստել»։

«Նա, ով չի դադարում ստեր տարածել Իսրայելի մասին, սպանել քրդերին սեփական երկրում և ժխտել հայ ժողովրդի սարսափելի կոտորածը, չպետք է խրատի Իսրայելին։ Էրդողան, դադարի′ր ստել», – հայտարարել է Նեթանյահուն Twitter–ի իր էջում հրապարակված տեսաուղերձում։

Ինչպես հաղորդում են իսրայելական ԶԼՄ–ները, Էրդողանը ՄԱԿ–ի ամբիոնից քննադատել է Իսրայելին` հայտարարելով, որ «իր համար հետաքրքիր է, թե որտեղ են այդ երկրի սահմաններն ու ինչու է այն միշտ ընդլայնվում, այն դեպքում, երբ Պաղեստինն անընդհատ նեղանում է»։–0–